News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


Դուք ասում եք վարչապետի եւ նախագահի լրազորությունների բալանսավորման մասին, իսկ ո՞վ  է ասում, որ բալանսավորումը պետք է լինի դրանց միջեւ, եւ բալանսավորումը չի կարող տեղի ունենալ վարչապետի եւ նախահի միջեւ։ Այդ մասին այսօր՝ հուլիսի 20–ին,  ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով դիտարկմանը, որ Փաշինյանը կրում է սուպերվարչապետական պատմուճանը, որը պատրաստվել էր Սերժ Սարգյսանի հագով, արդյոք հարմարավետ է զգում իրեն դրա մեջ եւ չի ցանկանում դրանցից հրաժարվել եւ բալանսավորել վարչապետի եւ նախագահի լիազորությունները։

«Սազո՞ւմ է»,– հարցին հարցով կատակեց վարչապետը։

«Օրինակ, դուք գիտեք՝ ո՞վ է Գերմանիայի նախագահը։ Գիտեք, շնորհավորում եմ ձեզ այդ կապակցությամբ, որովհետեւ շատերը չգիտեն։ Պետությունը կարող է ունենալ երկու ղեկավար, ուրեմն դա այդ պետության վերջն է։ Հայաստանի Հանրապետությունում պետությունը չի կարող ունենալ երկու ղեկավար, ինչպես Գերմանիան չի կարող ունենալ երկու ղեկավար։ Հայաստանում այսօր հաստատված է խորհրդարանական համակարգ, եւ հետեւաբար, իշխանությունը,պետության պատասխանատվությունը եւ ղեկավարումը դրված է կառավարության եւ վարչապետի վրա։ Բալանսավորումը չի կարող տեղի ունենալ վարչապետի եւ նախահի միջեւ։ Բալանսավորումը պետք է տեղի ունենա օրենսդրի, գործադրի եւ դատական իշխանությունների միջեւ։ Թեեւ չեմ բացառում, որ նախագահի ինստիտուտի համար եւս մեկ–երկու արարողակարգային լիազորություններ ավելացնենք»,– ասաց Փաշինայնը։

Նա նաեւ հավելեց, որ ժամանակին ասել է, որ այս համակարգով ավելի հեշտ է իշխանափոխություն անել, քան նախորդ համակարգով. «Հիշում եմ, ներկա էին լրագրողներ, շատերն ասում էին՝ այս ինչ է.. պարզվեց, բացահայտվեց ամեն ինչ։ Համաձայն եմ, որ այդ բալանսավորումը պետք է տեղի ունենա, եւ այդ մասին արդեն հայտարարել եմ որպես վարչապետի թեկնածու, բայց ուզում եմ, որ բոլորս գիտակցենք, որ դա մի օրում տեղի չի ունենալու։ Եթե դա տեղի ունենա մի օրում, եւ տեղի ունենա այնպես, որ չապահովի պետական կառավարման համակարգի կայունությունը՝ մենք կունենանք լուրջ խնդիրներ»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ տարածքից երրորդ երկրներ արտահանվող թանկարժեք մետաղների նկատմամբ քվոտա սահմանվեց
Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 29-ին «Վերամշակում՝ մաքսային...
ԱՆԻՖ-ի պայմանագրային ներդրումային ֆոնդը ներդրում կիրականացնի «ԵՄ-Հայաստան ՓՄՁ Ֆոնդում»
Ֆոնդում մասնակցություն կունենա նաև Նիդերլանդների ձեռնարկատիրական զարգացման բանկը՝ FMO-ն, որի բաժնետոմսերի մեծամասնությունը պատկանում է...
Փաշինյանը նշել է Հայաստանում հեղափոխության հաղթանակի գինը՝ 200 հազար դոլար
Նրա խոսքով՝ արդյունքում իրավիճակը Հայաստանում այնպես է փոխվել, որ «այժմ ասյտեղ չկան մենաշնորհներ»...
Ռուսական խոշոր «Վեդոմոստի» պարբերականի ընթերցողները Փաշինյանին տարվա քաղաքական գործիչ են ընտրել
Պարբերականի խմբագրությունը տարվա քաղաքական գործիչ է ընտրել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, իսկ ընթերցողները նախապատվությունը տվել են հայ առաջնորդին…
Հայաստանում գործարաններ են ստեղծվում մի քանի հազար աշխատատեղով. Փաշինյանը թվերով խոսեց ներդրումների մասին
Հայկական բրենդով հեռուստացույց եւ կենցաղային տեխնիկա է արտադրվելու...
Լենա նազարյանը պնդում է ՝ խոստումները կատարել են, աշխատավարձերի բարձրացում էլ եղել է
Նման քայլեր կլինեն պետական այլ ծառայողների, ուսուցիչների, իրավապահ մարմիններում աշխատող մարդկանց նկատմամբ...
Ամենաշատ