News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է ՄԱԿ Անվտանգության խորհրդի ներկայացուցիչներին, որ Հյուսիսային Կորեան պետք է հստակ գործողություններ ձեռնարկի Փհենյանի նկատմամբ պատժամիջոցների մեղմացման հարցի քննարկման համար։ Այս մասին հայտարարել է Նիդերլանդների մշտական ներկայացուցիչը ՄԱԿ-ում՝ Կարել վան Օստերոմը, որը գլխավորում է Հյուսիսային Կորեայի դեմ ԱԽ կոմիտեն, փոխանցում է Reuters-ը։

«Պոմպեոն հստակ հասկացնել է տվել, որ մեզ կոնկրետ գործողություններ են պետք, եւ միայն դրանից հետո կարող ենք քննարկումներ սկսել»,-ասել է Վան Օստերոմը այն բանից հետո, երբ Պոմպեոն ԱԽ ներկայացուցիչներին տեղեկացրել է հունիսի 12-ին Սինգապուրում Միացյալ Նահանգների եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդների գագաթաժողովի արդյունքների մասին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ