News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո մենք վերանայեցինք մեր թվերը, որպեսզի հասկանանք, թե ընդհանուր թվով ինչքան ենք ֆինանսական աջակցություն տրամադրել Հայաստանին։ Եվ մենք էլ զարմացանք, երբ հասկացանք, որ շատ ավելին էր մեր տվածը, քան ինքներս էինք կարծում: Այս մասին այսօր, հուլիսի 20–ին, լրագրողների հետ զրույցում ասել է Եվրոպական հանձնաժողովի Հարեւանության եւ ընդլայնման շուրջ բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենի տեղակալ Կատարինա Մատերնովան, պատասխանելով այն հարցին, թե լսե՞լ է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ ԵՄ-ից ֆինանսական աջակցություն ստանալու ակնկալիքների մասին, եւ խոսվել է արդյոք այդ թեմայի շուրջ իր այս այցի ժամանակ։

Ինչպես տեղեկացնում է Tert.am-ը,  Կատարինա Մատերնովան նշել է, որ տարբեր մեխանիզմներով ԵՄ–ը մեկ միլիարդ եվրոյի աջակցություն է տրամադրել Հայաստանին։

ԵՄ պաշտոնյաի խոսքով՝ իրենց գործի բարդությունն էլ հենց այն է, որ պետք է անընդհատ բացատրական աշխատանքներ տանեն: Նա նշեց, որ հիմա էլ Հայաստանում է, որ կառավարության հետ քննարկի եւ բացատրի, թե ինչպես են իրենք աշխատում եւ ներկայացնի, թե Հայաստանին մինչ հեղափոխությունն ինչ ֆինանսավորում է տրամադրվել եւ ինչի համար աջակցություն չի տրամադրվել:

Նա հավելեց, որ եթե անհրաժեշտություն լինի՝ ՀՀ-ին ֆինանսական աջակցությունն ավելացնելու, կավելացնեն, բայց դա «ավտոմատ» չի լինելու: «Դա լինում է այն բարեփոխումների համար, որոնք արվում են»,- ասաց նա:

Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին ուշադրություն հրավիրեց Եվրամիության կողմից տրամադրված ֆինանսական աջակցությունից 110 միլիոն եվրոն անցած տարիներին չօգտագործելու հանգամանքի վրա:

«Սա այն գումարն է, որը Հայաստանը պետք է ակտիվացնի. արդյո՞ք այդ գումարը պետք է ձեզ: Ես գտնում եմ, որ դրա մեծ մասն անհրաժեշտ է նաեւ դրամաշնորհների իրականացման համար, որոնց պայմանագրերը վերակնքվել են, բայց չեն իրագործվել: Որոշ պայմանագրերի իրագործումը չի էլ սկսվել: Կարծում եմ՝ սա շատ կարեւոր է: Նախքան խոսելը նոր փող ստանալու մասին, որն իհարկե լինելու է, նաեւ պետք է հետադարձ հայացք գցել: 110 միլիոն եվրոն սպասում է, սպասում է «սառնարանում» եւ դրա օգտագործումը կախված է միայն Հայաստանից»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ Բրյուսել այցից հետո լրագրողների հետ զրույցում Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ հեղափոխությունից հետո Եվրամիությունից իրենք լսել են բազմաթիվ ողջունող հայտարարություններ, բայց քաղաքականության մեջ առայժմ որեւէ շոշափելի փոփոխություն չկա:

«Կարծում ենք, որ կա՛մ պետք է այդ հայտարարությունների ոգեւորված տոնայնությունն իջեցնել, կա՛մ քաղաքականությունն էականորեն փոխել»,- ասել էր նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հետևելով Ուրսուլային. Շոլցն հաճոյախոսությունների տարափ է ուղղել Ալիևին
Ես շնորհակալություն եմ հայտնում Ադրբեջանին էներգետիկ կայունության մեջ ունեցած ներդրման համար...
ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է հենց ԵՄ-ի շահերից. Բունդեսթագի պատգամավոր
Եվրամիության անդամ դառնալը բխում է ոչ միայն Ուկրաինայի, բալկանյան…
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 26-ին ընդունել է  Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին…
Դանիայի պատվիրակությունը միացել է Գորիսում ԵՄ առաքելությանը
Դանիական Խաղաղության և ժողովրդավարության տեղակայման կենտրոնի (DFPD) պատվիրակությունն այցելել է Գորիսում գտնվող ԵՄ դիտորդական առաքելության (EUMA) օպերատիվ գրասենյակ...
ԵՄ-ն սկզբունքային նշանակություն է տալիս Ալմա-Աթայի հռչակագրին՝ որպես կողմերի միջև սահմանազատման հիմք. Մարագոս
ԵՄ դեսպանի հետ քննարկել ենք Հաաստանի սահմանների և ներսում առկա իրավիճակ մասին…
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
Բանաձևին կողմ է քվեարկել 425 պատգամավոր, դեմ՝ 25, ձեռնպահ՝ 30...
Ամենաշատ