News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Փանիկի միջադեպը «մամուլի հերթական պղպջակն» է, եւ ոչ մի առանձնահատուկ բան տեղի չի ունեցել: Հուլիսի 23-ին մամուլի ասուլիսում այսպիսի կարծիք հայտնեց «Կովկաս ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:

Ըստ նրա՝ այն, ինչ քննարկվում է ռուսական ռազմաբազայի վերաբերյալ, ավելի շուտ ներքին հայկական բանավեճ է, որը միշտ եղել է ու կլինի, եւ կապված է հայ-ռուսական հարաբերությունների կարգավորման հարցի հետ:

«Հայաստանում մարդկանց շերտեր կան՝ համացանցում, լրագրողական հանրույթում, եւ որոշ վերլուծաբաններ, որոնք այնքան էլ գոհ չեն Ռուսաստանի հետ հարաբերությունների մակարդակով: Այն, որ Ռուսաստանը Ադրբեջանին զենք է վաճառում, խնդիրներ է ստեղծում բազայի հետ եւ այլն: Եվ յուրաքանչյուր նման իրադարձություն, նույնիսկ փոքր մասշտաբի, մամուլի պղպջակ է առաջացնում»,- պարզաբանեց Իսկանդարյանը:

Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին Փանիկ գյուղի բնակիչները կրակոցների եւ պայթյունների ձայն էին լսել: Որոշ ժամանակ անց պարզվել էր, որ կրակոցների հեղինակները Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի զինծառայողներ են: 102-րդ ռուսական ռազմաբազայի հրամանատար, ռուս գնդապետ Վլադիմիր Էլկանովը ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին ներկայացրել է միջադեպի մանրամասները: Նրա խոսքով՝ հայկական կողմի հետ համաձայնեցված միջոցառումն ընդգրկվել էր 2018 թվականի բազայի ռազմական պատրաստվածության ծրագրում: Նշվել է նաեւ, որ հրամանատարությունը սահմանված կարգով տեղեկացրել է լիազորված մարմիններին: Սակայն, հաշվի առնելով, որ զորավարժությունների անցկացման վայրի ընտրության ժամանակ հաշվի չեն առնվել այն հանգամանքները, որոնք անհանգստություն են պատճառել տեղի բնակչությանը, ռուսական կողմը պաշտոնական ներողություն է հայտնել եւ հավաստիացրել է, որ այսուհետ ավելի հետեւողական կլինի բազայից դուրս անցկացվող միջոցառումների պլանավորման եւ իրազեկման հարցերում:

Իշխանությունն ինչ պետք է աներ, արել է. ներողություն են խնդրել. ԱԱԾ տնօրենը՝ Փանիկի միջադեպի մասին 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Այսօր Հայաստանի ներսում հարձակումն ուղղված է ոչ միայն Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններին. ռուս պատգամավոր
Դավաճանության ուրիշ ի՞նչ ապացույցներ են պետք...
ԱԺ-ն ստացել է Ալեն Սիմոնյանի ելույթի վերաբերյալ Մատվիենկոյի գրությունը
Ելույթ ունենալով ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների համաժողովում՝ Սիմոնյանը մասնավորապես հայտարարել էր, որ հաշվի առնելով այն հանգամանքը...
Ռուսաստանի Արմավիր քաղաքում  նշելու են քաղաքի և հայ համայնքի տարեդարձը
Այն ստեղծվել է 1989 թվականին որպես «Հայկական մշակութալուսավորչական ընկերություն «Արմավիր»», որը հետագայում մտել է «Ռուսաստանի հայերի միություն»…
Պապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառության ավելացման հարցը
Կողմերը մտքեր են փոխանակել նաև թեթև արդյունաբերության ոլորտում համագործակցության...
Անանյան. ՌԴ լռությունը պայմանավորված է Մոսկվայի համար Երևանի և Բաքվի միջև գործընթացների անընդունելիությամբ
Արևմուտքի ոգեշնչումը նույնպես պայմանավորված է ոչ թե հայկական շահերով․․․
Օվերչուկ. Ռուսաստանը սպասում է Փաշինյանին Մոսկվայում ԵԱՏՄ գագաթնաժողովում
Ռուսական կողմն ակնկալում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը ԵԱՏՄ գագաթնաժողովին...
Ամենաշատ