News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) մշակում է լրատվամիջոցների հետ ԲԴԽ-ի եւ դատարանների փոխհարաբերության կանոններ։

«Իրավունքի ուժ» իրավապաշտպան կազմակերպությունը, որը մասնակցում է այդ կանոնները վերջնականացնելու աշխատանքներին, մշտադիտարկում է դատարաններում լրագրողների աշխատանքի խոչընդոտման եւ սահմանափակման դեպքերը։

Նշվում է, որ հուլիսի 20-ին ԲԴԽ անդամներ Գեւորգ Դանիելյանն ու Հայկ Հովհաննիսյանը հանդիպեցին լրագրող Ռուզան Մինասյանի եւ«Իրավունքի ուժ» ՀԿ համահիմնադիրներ Սոնա Հովակիմյանի եւ Արման Ղարիբյանի հետ՝ քննարկելու վերոնշյալ կանոնները։ Արման Ղարիբյանը ԲԴԽ անդամներին փոխանցեց կազմակերպության գրավոր առաջարկները, որոնք հիմնված են երկու հետազոտությունների արդյունքների վրա։ Կազմակերպության համահիմնադիրը նաեւ բանավոր ներկայացրեց առաջարկները, որոնք ըստ Գեւորգ Դանիելյանի, այս փուլում մեծամասամբ ընդունելի են իրենց համար։

Պայմանավորվածություն ձեռք բերվեց կանոնների սեւագիր տարբերակը ներկայացնելու բոլոր շահագրգիռ կողմերին, այդ թվում եւ լրագրողական կազմակերպություններին՝ նրանցից կարծիքներ եւ առաջարկներ  ստանալու նպատակով, որից հետո միայն կանոնները կարող են վերջնականացվել եւ ընդունվել։

Հիշեցնենք, որ «Իրավունքի ուժ» ՀԿ-ն ջատագովում է օրենսդրական բարեփոխումներ՝ դատարաններում լրագրողների աշխատանքը կարգավորելու ուղղությամբ։ Այս տարվա մարտին ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքում լրագրողների աշխատանքին վերաբերող բարեփոխումներ են արվել։ Կազմակերպության համոզմամբ, բարեփոխումների անհրաժեշտություն կա նաեւ Քաղաքացիական եւ Քրեական դատավարության օրենսգրքերում, սակայն Բարձրագույն դատական խորհրդի մշակած կանոնները եւս կարող են լրացնել օրենսդրական բացը։

Կազմակերպությունն ընդհանուր առմամբ դրական է գնահատում ԲԴԽ-ի մշակած կանոնները՝ հատկապես ողջունելով դատավորի կողմից տեսա/լուսանկարահանման թույլտվություն տալու կամ մերժելու որոշումներն անհրաժեշտ հիմնավորումներով ուղեկցվելու մասին կանոնի սահմանումը, որը կարող է վերջ դնել որոշ դատավորների կամայականություններին ու սուբյեկտիվ մոտեցումներին։ Նշենք, որ մեր մշտադիտարկումները ցույց են տալիս, որ դատավորները չունեն միասնական մոտեցում այս հարցում, քանի որ օրենսդրական բացը չափից ավելի հայեցողության տեղ է տալիս, ինչից որոշ դատավորներ անբարեխղճորեն են օգտվում։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում ոստիկանները 9 քուրդ լրագրող են ձերբակալել
Անկարայում, Ստամբուլում եւ Ուրֆայում...
Կառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ․ ՀԺՄ
Այս տարվա հունվարի 28-ին՝ Հայկական բանակի կազմավորման տոնի առիթով, կոպտորեն արգելվել էր լրագրողների մուտքը Եռաբլուր զինվորական պանթեոն...
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Լրագրողները Պաշտպանին ներկայացրել են իրենց մասնագիտական գործունեությամբ պայմանավորված` վերջին շրջանում հանդիպող խնդիրները...
Ալեքսեյ և Յուլիա Նավալնիներն արժանացել են «Լրատվամիջոցների ազատության մրցանակին»
Նա ընդգծել է, որ Կրեմլը հանդես կգա գրաքննության, ապատեղեկատվության և ստի նոր գործիքներով...
Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն
Ապրիլի 16-ին Ազգային ժողովում «Առավոտ» օրաթերթի և «aravot.am» կայքի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանը մի քանի հարցի…
Freedom House. Հայաստանում ավելացել են լրագրողների նկատմամբ ճնշումների դեպքերը
Ըստ IRI-ի, 2023 թվականի դեկտեմբերին անցկացրած հարցման․․․
Ամենաշատ