News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


ՀՀ միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհների մի շարք հատվածներում հիմնանորոգման աշխատանքների ակտիվ ընթացք է։

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ վարչապետի հանձնարարության շրջանակներում, այն է՝ Հայաստանում բարձր որակով ճանապարհներ կառուցելու անհրաժեշտությունը, ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանն անակնկալ շրջայցեր է կատարում հիմնանորոգվող ճանապարհահատվածներ:

Նախարարի հերթական այցը Սեւանի, Իջեւանի եւ Նոյեմբերյանի տարածաշրջանների հիմնանորոգվող ճանապարհահատվածներում էր։

Երեւան-Սեւան մայրուղում (Մ-4) հունիսի 2-ին մեկնարկած աշխատանքները մոտենում են ավարտին. նախատեսված 15.8 կմ երկարությամբ ճանապարհահատվածում ասֆալտապատման աշխատանքներն ավարտված են։ Պայմանագրի շրջանակներում առաջացած խնայողության հաշվին իրականացվել է ճանապարհի եւս 1կմ-ի հիմնանորոգում։ Այժմ ընթանում են ճանապարհի գծանշման եւ կահավորման մյուս աշխատանքները:

Նախարարը շինարարներին որոշակի դիտողություններ արեց ու ցուցումներ տվեց։ Հանձնարարեց հնարավորության սահմաններում, խնայողությունների հաշվին լրացուցիչ աշխատանքներ կատարել նաեւ ճանապարհի բաժանարար գոտում։

Կատարված աշխատանքների որակը ստուգելու նպատակով հիմնանորոգված ճանապարհի մի քանի հատվածներից «Հայավտոճան տնօրինություն» ՊՈԱԿ-ի լաբորատորիայի աշխատակիցները փորձանմուշներ վերցրին, որոնց ուսումնասիրությունից հետո՝ մի քանի օրվա ընթացքում, կտրվի կատարված աշխատանքների որակական գնահատականը։

Սահմանված չափորոշիչներին չհամապատասխանելու դեպքում շինարարն իր միջոցներով կշտկի թերությունները, որից հետո եւս 3 տարի ճանապարհահատվածը կգտնվի երաշխիքային սպասարկման ժամկետի մեջ։

Տավուշի մարզի Ոսկեպար-Նոյեմբերյան միջպետական ավտոճանապարհի 18.3 կմ ընդհանուր երկարությամբ 3 առանձին հատվածներում (8.04կմ, 4.168կմ, 6.1կմ) եւս հիմնանորոգման աշխատանքներ են ընթանում:

«Վառմաշ» ՍՊ ընկերության տնօրեն Կարեն Աֆոյանը նախարարին ներկայացրեց աշխատանքների ընթացքը։ Ճանապարհի 8.04 կմ հատվածում ավարտվել է սառը վերամշակման եղանակով հիմքի տեղադրումը: Ընթացքի մեջ են ներքին շերտի ասֆալտապատման աշխատանքները, որից 7կմ-ում այն արդեն արված է:

4.168 կմ հատվածում հիմք է տեղադրվում:

Հաջորդ՝ 6.1 կմ հատվածում ավարտվել են կողնակների մաքրման աշխատանքները։ Նախարարին ներկայացվեցին նաեւ ինտենսիվ երթեւեկության պայմաններում աշխատանքների ընթացքում առաջացած դժվարությունները։ Քննարկվեցին ճանապարհը ժամանակ առ ժամանակ փակելու հնարավորությունները։

Այս տեղամասում եւս ճանապարհի տարբեր հատվածներից՝ եւ´ հիմքից, եւ´ ասֆալտբետոնե փռվածքից, փորձանմուշներ վերցվեցին։ Ստուգվեց նաեւ ասֆալտի ջերմաստիճանի համապատասխանությունը։

Աշոտ Հակոբյանն ընդգծեց, որ պետք է բացառել Հայաստանում անորակ ճանապարհների կառուցումը, եւ եթե լինեն ընկերություններ, որոնք կառուցվող ճանապարհների որակի հաշվին կփորձեն տնտեսումներ անել, պատասխանատվություն կկրեն օրենքի ամբողջ խստությամբ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
5,3 մլրդ դրամ հատկացվեց մոտ 26,2 կմ ճանապարհի նորոգման և 19 օբյեկտի կառուցման ավարտի համար
ՏԿԵՆ-ի միջոցներից 3,6 միլիարդ դրամ, իսկ ընդհանուր ճանապարհների համար հատկացված...
ՏԿԵ փոխնախարարի և ԱԶԲ պատվիրակության քննարկման առանցքում է եղել Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագիրը
Կողմերը քննարկել են երկկողմ փոխգործակցության ընդլայնման հնարավոր...
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ…
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Հյուսիս-հարավի՝ հարավային հատվածում նախատեսվող ծրագրերը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ապրիլի 16-ին տեղի է ունեցել...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Իրանի դեսպանի հետ քննարկվել է տարանցիկ բեռնափոխադրումների համար ճանապարհային հարկերը զրոյացնելու հարցը
Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել երկկողմ արդյունավետ համագործակցության համար…
Ամենաշատ