News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ծառայողական պարտականություններն ու առաջադրանքները պատշաճ կատարելու համար արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության մի խումբ ծառայողներ այսօր՝ հուլիսի 23-ին պարգեւատրվել են: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱՆ ՔԿԾ հանրային կապերի բաժնից:

Սահմանադրության օրվա կապակցությամբ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի հրամանով, ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Ա.Մխոյանի միջնորդությամբ ծառայողական պարտականությունները և առաջադրանքները պատշաճ կատարելու համար 18 ծառայող պարգևատրվեց «10 տարի անբասիր ծառայության համար»  կրծքանշանով, 8 ծառայող՝ «15 տարի անբասիր ծառայության համար» կրծքանշանով, «20 տարի անբասիր ծառայության համար» կրծքանշանով պարգևատրվեցին 13 ծառայողներ:

Շնորհավորելով պարգևատրվածներին և ներկաներին՝ արդարադատության գնդապետ Ա. Մխոյանը նշել է. «Այսուհետ է՛լ ավելի պատշաճ պիտի կատարենք մեր գործը և գերնպատակը դարձնենք կոռուպցիայի դեմ պայքարը: Եվ ես հավատում եմ, որ անողոք կլինեք մեր այս պայքարում, որ մեզանից յուրաքանչյուրը կլինի իր տեղում և կծառայի բարեխիղճ՝ պատշաճ կատարելով իր ծառայողական պարտականությունները: Կրկին շնորհավորում եմ բոլորիդ, մաղթում եմ բարի և անփորձանք ծառայություն»:

Տպել
Ամենաշատ