News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀ պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում այսօր՝ հուլիսի 23-ին անցկացվել է այս տարվա շրջանավարտների հետագա ծառայության վայրերի ընտրության վիճակահանությունը: Վիճակահանությանը ներկա է եղել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը:

Սահմանված կանոնակարգի համաձայն` շրջանավարտները վիճակահանության միջոցով ընտրել են այն զորամասերը, որտեղ պետք է շարունակեն իրենց ծառայությունը: Ռազմաուսումնական հաստատությունը գերազանցությամբ ավարտած մի շարք շրջանավարտներ հնարավորություն են ստացել հետագա ծառայության վայրերն ընտրել առանց վիճակահանության: Շրջանավարտներից շատերն էլ որոշել են հետագա ծառայությունը շարունակել մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում եւ, ըստ հաստատված կանոնակարգի, իրենք են ընտրել ծառայության հետագա վայրը:

ՀՀ պաշտպանության փոխնախարարը շնորհավորել է շրջանավարտներին ռազմակրթական հաստատությունն ավարտելու կապակցությամբ, ապագա հրամանատարներին մաղթել խաղաղ եւ անվտանգ ծառայություն։ Օրեր անց երիտասարդ սպաները կմեկնեն զինված ուժերի համապատասխան ստորաբաժանումներ:

Տպել
Ամենաշատ