News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Փաշինյան-Թրամփ հանդիպման հարցն Պետքարտուղարության գործընկերների հետ քննարկման օրակարգում է: Հանրային հեռուստատեսության «Օրակարգ» լրատվականին տված հարցազրույցում այս մասին հայտնել է ԱՄՆ-ում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը:

«Պետքարտուղարության մեր գործընկերների հետ քննարկում ենք վարչապետ Փաշինյանի եւ նախագահ Թրամփի հանդիպման անցկացման հնարավորությունները սեղմ ժամկետներում, եւ այդ հարցը օրակարգային է»,-ասել է դեսպանը:

Անդրադառնալով դիտարկմանը, թե առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն ԱՄՆ այցի ընթացքում դեմոկրատ կոնգրեսականներին խնդրել է կազմակերպել հանրապետական նախագահ Թրամփի եւ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը, դեսպանը նշել է, որ դա ապատեղեկատվություն է:

«Ասեմ, որ Արարատ Միրզոյանը հանդիպել է թե՛ դեմոկրատներին, թե՛ հանրապետականներին: Նրանք հանդիպումների ժամանակ տեղեկացրեցին, որ նման դեմարշ պետք է անեն, մի բան, որ նախկինում էլ արվել է: Այսինքն՝ օրենսդիրը դիմում է նախագահական աշխատակազմ՝ քաջալերելով նման հանդիպման անցկացումը: Կեղծ մեկնաբանումն այստեղ անթույլատրելի է: Նախաձեռնությունը գալիս է կոնգրեսականներից»,- շեշտել է դեսպանը:

Դիտարկմանն էլ, թե կարծիք կա, որ Արարատ Միրզոյանի այցից հետո որոշվել է արգելափակել «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի հնարավոր մուտքը Հայաստան, դեսպանը պատասխանել է, որ որոշումը կայացվել է փոխվարչապետի այցից առաջ:

«Ցավոք, պետք է նշեմ, որ 2018-2019 թվականներին Հայաստանը չպետք է դիտարկվի որպես «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի կողմից շահառու երկիր: Որոշումն ընդունվել է Համաշխարհային բանկի կողմից ՝ հիմնվելով այն տեխնիկական տվյալների ուսումնասիրությունների վրա, որ Հայաստանը թույլ տվեց դասակարգել որպես բարձր միջին եկամուտ ունեցող երկիր, ինչը, գոյություն ունեցող չափորոշիչների համաձայն, թույլ չի տալիս Հայաստանը ներառել այդ ծրագրում:  Որոշումն ընդունվել է անսպասելի՝ հուլիսի սկզբին: Ասեմ, որ այն անսպասելի էր թե՛ մեր, թե՛ Պետքարտուղարության մեր գործընկերների համար: Որոշումն ընդունվել էր առաջին փոխվարչապետի այցից մոտ երկու շաբաթ առաջ, որևէ կապ չունի իր այցելության արդյունքների հետ»,- ասել է նա: Ավելին՝ դեսպանը նշել է, որ փոխվարչապետի այցելության ընթացքում քննարկվել են լրացուցիչ այն հնարավորությունները, որոնք թույլ կտան երկու երկրների օրակարգի հագեցվածությունը պահպանել առանց «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի: Այս առումով Հայաստանը քննարկումների մեջ է իր ամերիկացի գործընկերների հետ: Դեսպան Հովհաննիսյանն ընդգծել է, որ չպետք է սևեռվել մեկ ծրագրի վրա, երկու երկրների հարաբերություններն այնքան բազմաշերտ են, այնքան հնարավորությունները շատ են, որ պետք է փնտրել դիվերսիֆիկացիա:

Դեսպանն անդրադարձել է նաեւ սոցիալական ցանցերում քննարկվող հարցերին, թե ՀՀ առաջին փոխվարչապետը նախաձեռնել է չհաշվարկված հանդիպումներ եւ մասնակցել դրանց:

«Արարատ Միրզոյանը Նյու Յորքում էր՝ ներկայացնելու Հայաստանի զեկույցը: Օգտվելով առիթից՝ հնարավորություն ընձեռվեց հրավիրել Վաշինգտոն, որպեսզի կայանան մի քանի կարեւոր հանդիպումներ՝ տեղյակ պահելու հայաստանյան փոփոխությունների մասին»,- նշել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար
Ապրիլի սկզբին ԱՄՆ-ը հայտարարել էր միջուկային էներգետիկայի զարգացման և էներգետիկական անվտանգության ապահովման հարցում Հայաստանին աջակցելու…
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
«Փաստ». Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից
ԱՄՆ Պետքարտուղարությունը հրապարակեց մարդու իրավունքների մասին տարեկան զեկույցը՝ շեշտելով, որ...
Դեսպան Մակունցը Վաշինգտոնի Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին
Հանդիպման ընթացքում դեսպանը ուսանողներին է ներկայացրել ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության աշխատանքները, ՀՀ...
Մհեր Գրիգորյանն ու ԱՄՆ դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերրիկյան երկկողմ օրակարգի հարցերը...
Վաշինգտոնում շարունակվել են ՀՀ ՖՆ պատվիրակության հանդիպումները միջազգային գործընկերների հետ
Նախորդ շաբաթ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և Համաշխարհային...
Ամենաշատ