News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայկական Փանիկ գյուղում սադրանքերի մասին հայտարարություններն ինքնին արդեն սադրանք են: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Քաղաքական եւ ռազմական վերլուծության ռուսական ինստիտուտի փոխտնօրեն Ալեքսանդր Խրամչիխինը:

Ընդ որում փորձագետը նշեց, որ դրանում ոչ մի տրամաբանություն չկա:

«Ավելի քան ակնհայտ է, որ դա տվյալ զորավարժությունների ծրագրման ժամանակ թույլ տրված սխալ էր: Կկրկնվեմ, ես չեմ հասկանում սադրանքի նպատակը», - բացատրեց Խրամչիխինը, հավելելով, որ այստեղ քննարկման համար հատուկ թեմա չկա:

Միաժամանակ փորձագետը ընդգծեց, որ վաղուց նկատել է, թե որքան հզոր է Հայաստանում Ռուսաստանից առանձնանալու եւ ռուսական 102-րդ ռազմական բազայի դուրսբերմանն ուղղված արշավը, իսկ  Փանիկ գյուղում սադրանքերի մասին հայտարարություններն, ըստ նրա, նույն արշավի շրջանակում են:

Նա նաեւ նշեց, որ նման միջադեպերը, որպես կանոն, կատարվում են այն վայրերում, որտեղ զինվորականների մեծ կուտակում կա եւ Հայաստանն այդ իմաստով բացառություն չէ:

 «Իսկ թե, ով ում պետք է տեղյակ պահի, դա որոշվում է բազայի տեղակայման պայմանագրով: Բայց այստեղ ծագում է հարց, թե որքանով ֆունկցիոնալ կլինի բազան, եթե այն անընդհատ բոլորին տեղյակ պահի: Այսինքն, այն, շատ հավանական է, որ չի կարողանա իրականացնել իր գործառույթները», - նշեց փորձագետը, հավելելով, որ դա կհանգեցնի նրան, որ Հայաստանում տեղակայված  ռուսական զորքերը փաստացի, կդադարեն մարտական ստորաբաժանում լինել:

Խրամչիխինն ընդգծեց, որ հայ-ռուսական հարաբերությունների ապակայունացման հարցում շատ են շահագրգռված ԱՄՆ-ն, Թուրքիան, Ադրբեջանը եւ Ուկրաինան:

Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին Փանիկ գյուղի բնակիչները կրակոցների եւ պայթյունների ձայն էին լսել: Որոշ ժամանակ անց պարզվել էր, որ կրակոցների հեղինակները Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի զինծառայողներ են: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը միջադեպը հայ-ռուսական հարաբերությունների եւ Հայաստանի ինքնիշխանության ոտնձգության դեմ սադրանք է անվանել:102-րդ ռուսական ռազմաբազայի հրամանատար, ռուս գնդապետ Վլադիմիր Էլկանովը ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին ներկայացրել է միջադեպի մանրամասները: Նրա խոսքով՝ հայկական կողմի հետ համաձայնեցված միջոցառումն ընդգրկվել էր 2018 թվականի բազայի ռազմական պատրաստվածության ծրագրում: Նշվել է նաեւ, որ հրամանատարությունը սահմանված կարգով տեղեկացրել է լիազորված մարմիններին: Սակայն, հաշվի առնելով, որ զորավարժությունների անցկացման վայրի ընտրության ժամանակ հաշվի չեն առնվել այն հանգամանքները, որոնք անհանգստություն են պատճառել տեղի բնակչությանը, ռուսական կողմը պաշտոնական ներողություն է հայտնել եւ հավաստիացրել է, որ այսուհետ ավելի հետեւողական կլինի բազայից դուրս անցկացվող միջոցառումների պլանավորման եւ իրազեկման հարցերում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Այսօր Հայաստանի ներսում հարձակումն ուղղված է ոչ միայն Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններին. ռուս պատգամավոր
Դավաճանության ուրիշ ի՞նչ ապացույցներ են պետք...
ԱԺ-ն ստացել է Ալեն Սիմոնյանի ելույթի վերաբերյալ Մատվիենկոյի գրությունը
Ելույթ ունենալով ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների համաժողովում՝ Սիմոնյանը մասնավորապես հայտարարել էր, որ հաշվի առնելով այն հանգամանքը...
Ռուսաստանի Արմավիր քաղաքում  նշելու են քաղաքի և հայ համայնքի տարեդարձը
Այն ստեղծվել է 1989 թվականին որպես «Հայկական մշակութալուսավորչական ընկերություն «Արմավիր»», որը հետագայում մտել է «Ռուսաստանի հայերի միություն»…
Պապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառության ավելացման հարցը
Կողմերը մտքեր են փոխանակել նաև թեթև արդյունաբերության ոլորտում համագործակցության...
Անանյան. ՌԴ լռությունը պայմանավորված է Մոսկվայի համար Երևանի և Բաքվի միջև գործընթացների անընդունելիությամբ
Արևմուտքի ոգեշնչումը նույնպես պայմանավորված է ոչ թե հայկական շահերով․․․
Օվերչուկ. Ռուսաստանը սպասում է Փաշինյանին Մոսկվայում ԵԱՏՄ գագաթնաժողովում
Ռուսական կողմն ակնկալում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը ԵԱՏՄ գագաթնաժողովին...
Ամենաշատ