News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը եւ Հայաստանը կարող են Կինոյի հիմնադրամ ստեղծել՝ համատեղ կինոնախագծերին աջակցելու համար: Այս մասին Հայաստանի մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի հետ հանդիպման շրջանակում հայտնել է Ռուսաստանի մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին: Նա հիշեցրել է, որ ավելի վաղ այս գաղափարը քննարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ Հայաստան իր  հունիսյան այցի ժամանակ, հայտնում է ՌԴ մշակույթի նախարարության մամուլի ծառայությունը:

«Մենք համատեղ կինոնախագծեր ունենք, մի քանի տարի առաջ թողարկվեց «Երկրաշարժ» ֆիլմը, այս տարի՝ «Սպիտակը», որը Մոսկվայի վերջին միջազգային կինոփառատոնի ժամանակ լավագույն ռեժիսուրայի համար ստացավ «Արծաթե Գեորգի»,- ասել է Վլադիմիր Մեդինսկին՝ շեշտելով, որ երկու երկրները բավական մեծաթիվ հետաքրքիր ընդհանուր թեմաներ ունեն, որոնք կարող էին դրվել այս կամ այն ժապավենի հիմքում:

Նրա խոսքով՝ ընդհանուր կապիտալով հիմնադրամը կկարողանար հանդես գալ որպես պատվիրատու ինչպես արտադրության, այնպես էլ համատեղ կինոնկարների առաջմղման համար, իսկ այն հիմնադրելու մեխանիզմը «կարող է շատ պարզ լինել», «առանց բյուրոկրատական վերնաշենքի»:

«Դա կարող է լինել որեւէ իրավաբանական անձ, որը հայկական եւ ռուսական կողմից տնօրեն ունի ու փորձագիտական խորհուրդ, որոնք են որոշում, թե ինչ նախագծերի աջակցեն: Դրանք կարող են լինել ինչպես սոցիալական, այնպես էլ կոմերցիոն ժապավեններ»,- ասել է Մեդինսկին՝ հավելելով, որ հիմնադրամը, վերջին հաշվով, կարող էր փող հատկացնել, օրինակ, վերադարձելիության հիմքով: Նրա խոսքով՝ կարելի է նաեւ դիտարկել մասնավոր-պետական կազմակերպության ստեղծման տարբերակը:

«Մենք կարող ենք ներգրավել ոչ միայն Ռուսաստանի եւ Հայաստանի հանդիսատեսին, այլեւ ջանքերը միավորել արտասահմանում մեր կինոնկարների առաջմղման համար, քանի որ աշխարհում ռուսական եւ հայկական սփյուռքները բավականին մեծ են»,- շեշտել է ռուս նախարարը:

Հայաստանի մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն իր հերթին ռուս-հայկական կինոյի հիմնադրամի ստեղծումը լավ գաղափար է համարել: «Անհրաժեշտ է հասկանալ, թե այս ուղղությամբ ինչ քայլեր պետք է ձեռնարկվեն, ձեւաչափը հասկանալ եւ այն, թե մարդկային եւ ֆինանսական ինչ ռոսուրսներ են անհրաժեշտ»,- ասել է նա՝ վստահություն հայտնելով, որ նման կազմակերպությունը կնպաստի նոր տաղանդավոր ռեժիսորների ի հայտ գալուն:

Հանդիպման վերջում ՌԴ մշակույթի նախարարը իր հյուրին հրավիրել է մասնակցելու Սանկտ Պետերբուրգի VII միջազգային մշակութային համաժողովին, որը տեղի է ունենալու այս տարվա նոյեմբերի 15-ից 17-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Այսօր Հայաստանի ներսում հարձակումն ուղղված է ոչ միայն Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններին. ռուս պատգամավոր
Դավաճանության ուրիշ ի՞նչ ապացույցներ են պետք...
ԱԺ-ն ստացել է Ալեն Սիմոնյանի ելույթի վերաբերյալ Մատվիենկոյի գրությունը
Ելույթ ունենալով ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների համաժողովում՝ Սիմոնյանը մասնավորապես հայտարարել էր, որ հաշվի առնելով այն հանգամանքը...
Ռուսաստանի Արմավիր քաղաքում  նշելու են քաղաքի և հայ համայնքի տարեդարձը
Այն ստեղծվել է 1989 թվականին որպես «Հայկական մշակութալուսավորչական ընկերություն «Արմավիր»», որը հետագայում մտել է «Ռուսաստանի հայերի միություն»…
Պապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառության ավելացման հարցը
Կողմերը մտքեր են փոխանակել նաև թեթև արդյունաբերության ոլորտում համագործակցության...
Անանյան. ՌԴ լռությունը պայմանավորված է Մոսկվայի համար Երևանի և Բաքվի միջև գործընթացների անընդունելիությամբ
Արևմուտքի ոգեշնչումը նույնպես պայմանավորված է ոչ թե հայկական շահերով․․․
Օվերչուկ. Ռուսաստանը սպասում է Փաշինյանին Մոսկվայում ԵԱՏՄ գագաթնաժողովում
Ռուսական կողմն ակնկալում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը ԵԱՏՄ գագաթնաժողովին...
Ամենաշատ