News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Beeline-ի աջակցությամբ Հայաստանում կմեկնարկի Summer Business School 2018-ը՝ 14-ից 18 տարեկան երիտասարդների համար։ Դպրոցի նպատակն է նրանց մոտ բիզնեսի հետ կապված հմտությունների ձեւավորումը։

Մասնավորապես գործնական կապեր ստեղծելու նպատակով դասընթացի շրջանակում երիտասարդները այցելում են Հայաստանում գործող խոշորագույն ընկերություններ, հանդիպում են այդ ընկերությունների ղեկավարների եւ աշխատակիցների հետ, ծանոթանում նրանց փորձին։

Այս տարի օգոստոսի 19-ից մինչեւ օգոստոսի 28-ն անցկացվելիք ամառային դպրոցի սաներին որպես հատուկ հյուր կհանդիպի նաեւ Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։ Անդրեյ Պյատախինը հանդես կգա ելույթով նաեւ օգոստոսի 27-ին՝ փակման արարողության ժամանակ։

«Երիտասարդներին կրթելը մեր բոլորի պարտականությունն է, իսկ բիզնեսի ու ՏՏ-ի վերաբերյալ գիտելիքներ տրամադրելը շատ կարեւոր է նրանց բարեկեցիկ ապագան ապահովելու համար։ Մենք Beeline-ում մեծ ուշադրությամբ ենք մոտենում այս հարցերին եւ փորձում ենք հնարավորինս մեր ներդրումն ունենալ երիտասարդության կյանքն ավելի լավը դարձնելու գործում», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Նշենք, որ Ամառային Բիզնես դպրոցը ստեղծվել է 2017 թ. Slice Consulting ընկերության կողմից` ակտիվ երիտասարդության համար։ Summer Business School 2018 թ․ խմբի մասնակիցների հավաքագրումը տեղի է ունենալու մինչեւ օգոստոսի 10-ը, մասնակիցների առավելագույն քանակը՝ 150 հոգի, իսկ ընդունելությունը հարցազրույցով։

Դպրոցի սաների համար կազմակերպվում են 10-օրյա դասընթացներ, մրցույթներ եւ ժամանցային միջոցառումներ։ Դասընթացի ավարտից հետո մասնակիցները կարող են  աշխատանքային պրակտիկա անցնել կամ կամավորական աշխատանքներ կատարել տարբեր ընկերություններում։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
Էներգաարդյունավետ լուծումների ներդրում...
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ամենաշատ