News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 10
USD
386.18
EUR
415.57
RUB
4.67
Տեսնել լրահոսը

Ես մտածում եմ, որ առաջիկա խորհրդարանական արտահերթ ընտրություններին ընդառաջ էն գլխից ուզում են ինձ չեզոքացնել։ Այս մասին, այսօր՝ հուլիսի 26-ին, «Երկիր Մեդիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով «Մարտի 1»-ի գործով իրեն մեղադրանք առաջադրելու փաստին։

«Ես բազմիցս հայտարարել եմ, որ քաղաքականությամբ զբաղվելու ցանկություն չւնեմ։ Բայց սա այն դեպքն է, որ դու քաղաքականությամբ չես զբաղվում, քաղաքականությունն է քեզնով սկսում զբաղվել։

Ես կարծում՝ սրանով առաջին հերթին փորձում են չեզոքացնել իմ հնարավոր ակտիվ մասնակցությունն այդ գործընթացներում։ Մարդիկ հասկանում են, որ միայն իմ ժամանակահատվածում էր, որ երկրի տնտեսությունն էական զարգացում է ապրել։ 10 տարիների ընթացքում 5 անգամ աճել է երկրի ՀՆԱ-ն։ Մենք աշխարհի ամենից արագ զարգացող երկրների 5-յակում կամ 10-յակում ենք եղել։ Տնտեսական միջին աճը եղել է 10,5 տոկոս տարեկան, իկ վերջին տարում 12,5 տոկոս է եղել միջին աճը։ Մարդիկ հիշում են։ Հենց այդ ժամանակ կայացավ փոքր ու միջին բիզնեսը, ՀՆԱ 12 տոկոսից դարձավ 44 տոկոս։ Հասկանում են, որ նման «բագաժով» մարդը կարող է իրենց համար վտանգ լինի ընտրությունների ժամանակ։ Ի դեպ, նախկին իշխանությունը եւս մտահոգ էր այդ հարցով։ Ոնց որ իմ կերպարը հանգիստ չի տալիս, ով էլ գա իշխանություն, պետք է ինձ հիշի»,-հայտարարեց երկրորդ նախագահը։

Նա հայտարարեց, որ 10 տարի քննադատության է ենթարկվել նաեւ ՀՀԿ-ականների կողմից. «Որովհետեւ այն հարցերում, որոնց հետ համաձայն չէի, արտահայտվում եւ քննադատում էի։ Եթե ես կենսաթոշակային պարտադիր համակարգի հետ համաձայն չէի, ես չէի կարող իմ կարծիքը չհայտնել։ Կամ կամերաների, կարմիր գծերի, կամ հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ»։

Երկրորդ նախագահը նշեց, որ մինչեւ հիմա էլ իրեն կապում են Սերժ Սարգսյանի հետ. «Մենք շատ դժվար ճանապարհ ենք անցել միասին, բայց այդ նույն կապն ուղղակի անցած տարիներին համարյա խզվել է։ Վերջին տարիներին ես Սերժ Սարգսյանին տեսել եմ երկու անգամ։ Ցավում եմ դրա համար։ Հեռախոսով կարող ենք շփվել, տարին 2-3 անգամ ծնունդ շնորհավորել, բայց ես չեմ կարող չգնահատել այն ճանապարհը, որ նա անցել է Ղարաբաղում եւ Հայաստանում՝ լինելով պաշտպանության նախարար, անվտանգության նախարար։ Սա ոչ ոք չի կարող մոռանալ»։

Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանին այսօր «Մարտի 1»-ի գործով մեղադրանք են առաջադրել եւ միջնորդություն ներկայացրել նրան կալանավորելու համար։

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փաշինյանը ասում էր՝ մարտի 1-ի գործը բացահայտված է, բայց ձեր խոսքից հակառակն է ստացվում. Արթուր Խաչատրյանը՝ դատախազին
Մարտի 1-ի գործով քրեադատավարական իմաստով բացահայտված վարույթ չկա…
«Շարժվում ենք Հայաստանը ժողովրդավարական արժեքների երկիր դարձնելու ուղիով». ՀՀ նախագահի մարտիմեկյան ուղերձը
15 տարի առաջ՝ 2008 թվականի մարտի 1-ին Երևանի կենտրոնում օրվա իշխանություններն ապօրինի կերպով բիրտ ուժ կիրառեցին խաղաղ ցուցարարների...
Նիկոլն իրեն նկատի ունի, երբ ասում է «Մարտի 1-ի» գործի մեղավորները պատժված չեն. Աղվան Վարդանյան
Այսօր մարտի 1-ի հուշարձանի մոտ մի հետաքրքիր լուսանկար աչքովս ընկավ...
Մարտի 1-ն ամենևին էլ սգի օր չէ. մարտի 1-ի պայքարը ու զոհողությունները հասել են իրենց նպատակակետին. Նիկոլ Փաշինյան
Այսօրը` այսօր է, որպես երեկվա հետևանք, վաղը՝ այսօր է լինելու, էլի որպես երեկվա հետևանք և, հետևաբար, վաղը կառուցվում է այսօր…
Մարտի 1-ը բացահայտված է, բայց մեղավորները դեռ պատժված չեն. Նիկոլ Փաշինյան
Մեծ խնդիրներից մեկն այն է, որ նաեւ քրեական գործի վարույթներով հիմնավորվել, ապացուցվել է, որ 2008-ի մարտի 1-ից անմիջապես հետո նախաքննությունը ոչ միայն…
Այն, ինչ չստացվեց 2008-ի մարտի 1-ին, Հայաստանի ու Արցախի գլխին ջարդվեց 10 տարի անց. 7օր.am
Խորքում իմաստը նույնն է. զիջումների գնալ Արցախի հարցում՝ այդպիսով խարխլելով Հայաստանի անվտանգության ապահովման ու պաշտպանության համակարգը...
Ամենաշատ