Նավթի համաշխարհային գները նվազում են: Այս մասին են վկայում սակարկությունների տվյալները, փոխանցում է RT-ն:
Brent տեսակի նավթի ֆյուչերսները՝ սեպտեմբերյան մատակարարումներով նվազել են 0,55 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչեւ 74,56 դոլարի:
WTI տեսակի նավթի սեպտեմբերյան ֆյուչերսներն էժանացել են 0,43 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց կազմելով 69,83 դոլար: