News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունները նորմալացնելու ցանկության նշաններ ցույց չի տալիս: Այս մասին այսօր՝ հուլիսի 31-ին, լրագրողների հետ ճեպազրույցում նշեց Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը՝ անդրադառնալով Երեւանից հնչող հայտարարություններին թուրքական կողմի արձագանքին եւ թուրքական լրատվամիջոցների հրապարակումներին:

Բալայանը նշեց, որ Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունները նորմալացնելու հարցը ներառված է կառավարության ծրագրում: Նրա խոսքով, եթե Թուրքիայի իշխանությունները համապատասխան մեսիջ հղեն, այն կքննարկվի, սակայն առայժմ հակառակն է տեղի ունենում՝ Թուրքիայի նախագահն ու ԱԳ նախարարն այցելու են Բաքու եւ այնտեղ անում լրիվ հակառակ հայտարարություններ:

«Առանց նախապայմանների հարաբերությունները նորմալացնելու պատրաստակամության ազդակներ մենք չենք տեսնում»,-ընդգծեց Տիգրան Բալայանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էրդողանը Հայաստանին կոչ է արել աշխատել Թուրքիայի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզի վրա
Տարածաշրջանում այժմ նոր կարգ է հաստատվում․․․
Կարելի է համոզել Էրդողանին, որ Հայաստանի հետ կարգավորումը կբացի տարածաշրջանը Թուրքիայի առջև․ «Stratfor»-ի վերլուծաբան
Նրա խոսքով՝ այս հարցն ավելի արդիական կդառնա, եթե Թուրքիայում քաղաքական փոփոխություններ լինեն...
«Հրապարակ». Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը
Մենք հետաքրքրվել էինք, թե երբ է նախատեսվում Սերդար Քըլըչի այցը Հայաստան, ինչ օրակարգով է թուրք...
Սա ծուղակ է, Թուրքիան ցանկանում է` այս հարցը քննարկման առարկա դառնա. Էդմոն Մարուքյան
Հայոց Ցեղասպանությունը ճանաչված փաստ է գիտական, ակադեմիական, քաղաքական մակարդակներում, 30-ից...
Հույս ունեմ՝ Հայաստանի եւ Թուրքիայի բանագնացնել Ռուբինյանը եւ Քըլըչը մոտ ապագայում կհանդիպեն. Կլաար
Շփվելով և՛ պարոն Ռուբինյանի, և՛ պարոն Քըլըչի հետ, ես երկու կողմից էլ լսել եմ շահագրգռվածություն՝ այս ուղղությամբ առաջընթաց ունենալու վերաբերյալ...
Զարեհ Սինանյանն ու Արա Գոչունյանը խոսել են Թուրքիայի հայ համայնքի իրավիճակի և խնդիրների մասին
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Ստամբուլի «Ժամանակ»...
Ամենաշատ