News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Երեւան. Beeline Ստարտափ Ինկուբատորի  8 ռեզիդենտ ստարտափներից 5-ը մասնակցել են Սեւան Ստարտափ Սամմիթ 2018-ին, եւ 4-ը՝ վերադարձել են մրցանակներով։

Վրանային ճամբարի ձեւաչափով սամմիթն անցկացվեց հուլիսի 22-ից 29-ը եւ ուղղված էր ստարտափների եւ ներդրողների միջեւ համագործակցության նոր ուղիների հայտնաբերմանը: Միջոցառումն ունեցել է ավելի քան 1000 մասնակից աշխարհի 35 երկրներից։ Սամմիթի մասնակից 150 ստարտափներ հնարավորություն ստացան մասնակցելու դասախոսությունների եւ ոչ ֆորմալ պայմաններում շփվելու հայտնի ձեռներեցների եւ մասնագետների հետ, հանդիպելու բազում ներդրողների եւ ներդրումային ընկերությունների ողջ աշխարհից, եւ ձեռք բերեցին նախնական պայմանավորվածություններ։

Սամմիթից առաջ Beeline Ստարտափ Ինկուբատորի  ռեզիդենտները մենթորների օգնությամբ մշակել էին իրենց ելույթները՝ ներդրողների ու ժյուրիի անդամների առջեւ առավել գրավիչ ներկայանալու համար։

Cyber Mantis Games-ը, որը համակարգչային խաղ է Սասունցի  Դավթի էպոսի էլեմենտներով ճանաչվեց լավագույն AR/VR ստարտափ եւ ստացավ մրցանակ $1500 Arloopa-ի կողմից։

NooMee-ին աուտիզմ ունեցող երեխաների համար նախատեսված բջջային հավելված է, որն օգնում է նրանց  սոցիալական հմտություններ ստանալ եւ ավելի ինքնուրույն  դառնալ։ Այն ճանաչվեց լավագույն առողջապահական ստարտափ եւ ստացավ $1500 մրցանակ, ինչպես նաեւ, զբաղեցրեց սամիթի 3-րդ պատվավոր հորիզոնականը եւ ստացավ $2000 Renderforest-ի կողմից։

Cardy-ին ուսանողներին եւ գործարարներին թվային այցեքարտեր ստեղծելու, տարածքում գտնվող մարդկանց digicard-երը տեսնելու  եւ նրանց հետ կապ հաստատելու հնարավորություն ընձեռող բջջային հավելված է, իսկ ForestBerg-ն անտառների մոնիթորինգի համակարգ է եւ թույլ է տալիս խուսափել անտառային հրդեհներից, ապօրինի ծառահատումներից եւ որսից։

Cardy-ին, հնարավորություն ստացավ ինկուբացիոն ցիկլի ավարտից հետո 6-ամսյա անվճար աշխատանքային տարածք ունենալու LOFT-ում, իսկ ForestBerg-ը ստացավ այլ ներդրողների հետ հանդիպման հնարավորություն։

«Մեծ պատիվ է մեզ համար, որ մեր ինկուբատորի ստարտափներն այսպիսի հիանալի արդյունքներ ունեցան Սեւան Ստարտափ Սամմիթին։ Դա նշանակում է, որ մեզ իրոք հաջողվել է ընտրել լավագույններին եւ պատշաճ կերպով պատրաստել նրանց՝ ժյուրիի եւ ներդրողների առջեւ ներկայանալու համար։ Սրանից հետո էլ մենք անենք ամեն բան, որ պահպանենք այս բարձր մակարդակը», - նշեց Հայաստանում Beeline Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Նշենք, որ այս տարի Beeline-ը որպես միջոցառման գործընկեր եւս ներկայացրել էր հատուկ մրցանակ՝ Beeline Ստարտափ Ինկուբատորում առանց մրցույթի հաջորդ ինկուբացիոն ցիկլ անցնելու հնարավորություն, որը ստացավ Roads Vision թիմը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
Էներգաարդյունավետ լուծումների ներդրում...
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ամենաշատ