News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Վերջին տարիներին Հայաստանի եւ Չինաստանի զինված ուժերի միջեւ հարաբերությունները կայուն զարգանում են: Այս մասին Չինաստանի ժողովրդական ազատագրական բանակի հիմնադրման 91-ամյակին նվիրված ընդունելության ժամանակ հայտարարել է Հայաստանում Չինաստանի դեսպանատան ռազմական ատաշե Չժան Ֆենխուան:

Նրա խոսքով, Չինաստանի բանակը մեծ նշանակություն է տալիս Հայաստանի Զինված ուժերի հետ բարեկամական համագործակցության զարգացմանը, եւ չինական կողմը կշարունակի հայկական կողմի հետ ամրապնդել բարեկամական հարաբերությունները, ընդլայնել համագործակցության ոլորտները, շարունակել երկկողմ հարաբերություններն ավելի բարձր մակարդակի բարձրացնել: «Չինաստանը Հայաստանի հուսալի գործընկերն է», - ավելացրել է նա:

Իր հերթին ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը շեշտել է, որ Չինաստանը Հայաստանի կարեւորագույն միջազգային գործընկերներից մեկն է, եւ Պեկինի հետ հարաբերությունների զարգացումը երկրի արտաքին քաղաքականության գերակայություններից մեկն է:

«Փոխվստահության եւ բարեկամության վրա հիմնված պաշտպանական գերատեսչությունների փոխհարաբերությունները հասել են բարձր մակարդակի եւ շարունակում են դինամիկ զարգանալ: Ռազմատեխնիկական համագործակցության, կրթության եւ վերապատրաստման բնագավառներում կոնկրետ արդյունքներ են գրանցվել», - ասել է նա:

Փոխնախարարը նաեւ շնորհակալություն է հայտնել ամեն տարի Չինաստանի կողմից մարդասիրական ռազմական օգնության տրամադրման համար` հավելելով, որ մինչեւ տարեվերջ 10 միլիոն յուանի չափով ռազմական նշանակության արտադրանքի մատակարարում է նախատեսվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ