News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Օգոստոսի 1-ին ԻՆԵԿՈԲԱՆԿԸ համալրեց իր մասնաճյուղերի ցանցը նորաբաց «Կասկադ» մասնաճյուղով, որն իր դիզայնով, տեխնիկական հագեցվածությամբ եւ հաճախորդամետ սպասարկման առանձնահատկություններով միտված է փոխելու հաճախորդի կենսափորձը բանկ-հաճախորդ հարաբերություններում։ Նորաոճ մասնաճյուղը գտնվում է քաղաքի մարդաշատ վայրերից մեկում՝ Բաղրամյան 2 հասցեում։

Բանկից հայտնում են, որ բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին բանկի ղեկավար անձնակազմը, հաճախորդները եւ հյուրերը։ Միջոցառման հյուրերին ներկայացվել է նորագույն սարքավորումներով համալրված եւ հաճախորդների առավել հարմար սպասարկման համար անհրաժեշտ բոլոր միջոցներով հագեցած ժամանակակից մասնաճյուղը։ Մասնաճյուղում առկա են հերթի էլեկտրոնային կառավարման համակարգ, հարմարավետ սպասասրահ, ավտոմատ ինքնասպասարկման սարքավորումներ, որոնք թույլ կտան իրականացնել՝ կանխիկի մուտքագրում, վարկերի եւ կոմունալների վճարումներ իսկ երեխաների հետ այցելած հաճախորդներին սպասում է հարմար խաղային գոտի, որտեղ երեխաները կկարողանան հաճելի եւ օգտակար ժամանակ անցկացնել, մինչ ծնողները կիրականացնեն իրենց բանկային գործարքները։

«Ավելի քան 22 տարի Ինեկոբանկը մատուցում է բարձրորակ ծառայություններ ինչպես թվային տիրույթում, այնպես էլ բանկի մասնաճյուղերում՝ սպասարկելով 400,000-ից ավելի հաճախորդների։ Նորաբաց մասնաճյուղը, ունենալով 8 աշխատակից, մատուցելու է ֆիզիկական անձանց համապարփակ բանկային ծառայություններ, այդ թվում` վարկավորում, ավանդների ձեւակերպում, հաշիվների բացում եւ վարում, բանկային քարտերի տրամադրում եւ սպասարկում, վճարումների ընդունում եւ փոխանցումների իրականացում։

«Բանկը մշտապես ձգտում է գերազանցել իր հաճախորդների սպասումները՝ կարեւորելով յուրաքանչյուր հաճախորդի պահանջմունքը, որին համապատասխան մշտապես կատարելագործում ենք մատուցվող ծառայությունների որակն ու հաճախորդների սպասարկման պայմանները։ «Կասկադ» մասնաճյուղի բացումը եւս մեկ քայլ է այդ կարեւոր նպատակի իրագործման ճանապարհին եւ մասնաճյուղի բացման կապակցությամբ, Բանկն իր հաճախորդներին է առաջարկում մի շարք առավելություններ, մասնավորապես օգոստոսի 1-ից մինչեւ հոկտեմբերի 31-ը ընկած ժամանակատվածում այս մասնաճյուղում ֆիզիկական անձանց համար բանկային հաշվի բացումը կլինի անվճար, Master Card Standard եւ Visa Classic տեսակի դեբետային քարտերի առաջին տարվա սպասարկման վճարը չի գանձվի, իսկ  հիփոթեքային վարկերը կտրամադրվեն բավականին ցածր տոկոսադրույքներով»,- նշում է Ինեկոբանկի Զարգացման եւ մարքեթինգի գծով տնօրեն Արեն Նալթակյանը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից
CCF-ի ընթացքում հնարավորություն կունենաք առավել մանրամասն ծանոթանալու IDBank-ի IDream ծրագրի հետ և անգամ դիմելու առաջիկա IDream 11-ին մասնակցելու համար...
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
Բանկը նպատակ ունի ապագայում զարգացնել Fspace-ն՝ ավելացնելով նոր հնարավորություններ...
Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին
Սա հիանալի հնարավորություն է ներկայանալու որպես գործատու, հավաքագրելու հետաքրքրվածության հայտեր երիտասարդ մասնագետներից...
Թուրքիայի Կենտրոնական բանկը զեղչման տոկոսադրույքը պահել է 50%-ի մակարդակին
Վերլուծաբաններն ակնկալում են, որ Թուրքիայի Կենտրոնական բանկը աշնանը կսկսի տոկոսադրույքի իջեցումը
Apple Pay-ը հասանելի է ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ հաճախորդների համար
Անհպում վճարում կատարելու համար պարզապես անհրաժեշտ է iPhone-ը կամ Apple Watch-ը մոտեցնել վճարային տերմինալին...
WSJ. ԱՄՆ-ն աշխատում է Ռուսաստանի հետ համագործակցելու համար չինական բանկերի դեմ պատժամիջոցների վրա
Ըստ ամերիկացի պաշտոնյաների, Պեկինի օգնությունը Մոսկվային թույլ տվեց վերականգնել իր ռազմարդյունաբերական ներուժը
Ամենաշատ