News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Դիտարկումները ցույց են տալիս, որ Հայկ Մարությանը, որպես Երեւանի քաղաքապետի թեկնածու, խիստ բացասական ընկալում ունի երեւանցիների մոտ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ անդրադառնալով Երեւանի ավագանու ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորող Հայկ Մարությանին։

Նրա խոսքով, շատերի համար Մարությանի թեկնածությունը դիտարկվեց որպես վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից մեղմ ասած վիրավորանք երեւանցիների նկատմամբ. «Որովհետեւ ստացվում  է այն պատկերը, որ թեկուզ պոլի փետ լինի, բայց իմ թեկնածուն լինի, նա պարտադիր կանցնի: Ասեմ, որ դիտարկումները ցույց են տալիս, որ նա խիստ բացասական ընկալում ունի երեւանցիների մոտ:  Ես չեմ պնդում, որ մեր դիտարկումները 100 տոկոսանոց ճշմարտություն են ներկայացնում: Հեղափոխությունը պետք է պաշտոնյաների ընտրման մեխանիզմում էլ տեղի ունենար, ոչ թե առաջնորդվեին նախկին ՀՀԿ-ականների այդ մեթոդոլոգիայով, երբ որ նախկինում հանրապետականներն էլ շատ պաշտոնյաների առաջադրում էին եւ չէին բացատրում, ինչու, ուղղակի  այդ կուսակցությունը այդպես է նպատակահարմար գտնում»,-ասաց քաղտեխնոլոգը։

Նա նկատեց, որ այս պահի դրությամբ ոչ ոք չի բացատրել, թե ինչու կոնկրետ այդ  թեկնածուն ընտրվեց:

«Ինչ վերաբերում է դերասան լինելուն, շատ են բերում Ռեյգանի օրինակը, ով  դերասանից դարձավ նախագահ, բայց սա սխալ օրինակ է, որովհետեւ Ռեյգանը մինչեւ նախագահ դառնալը եղել է ամերիկյան կինոֆիլմերի արհմիության նախագահը եւ երկար ժամանակ կարողացել է այդ հսկայական կառույցը ղեկավարել։ Երկրորդ՝ նա եղել է նահանգապետ եւ հետո եղել է հանրապետական կուսակցության անդամ, այսինքն դերասան դառնալուց  շատ երկար տարիներ հետո  է նախագահ դարձել:

Տվյալ դեպքում ՔՊ-ի թեկնածուն այդ մեխանիզմներով չի անցել,  ուղղակի լավ հարաբերություններ ունի վարչապետի հետ, հավանաբար վարչապետն էլ որոշել է իր թեկնածուին բրդել առաջ»,-ընդգծեց Արմեն Բադալյանը։

Ի դեպ, սա, ըստ նրա, մի քիչ նաեւ դաշինքային էթիկայի խախտում է, որովհետեւ եթե կա դաշինք, պետք է միասնաբար քննարկել, թե ով է լինելու դաշինքի թեկնածուն, ոչ թե մի ուժն իր թեկնածուին է առաջադրում  եւ պարտադրում է դաշինքի մյուս անդամներին որ ահա սա է ուզում ես ուզի, չես ուզում մի ուզի:  «Այսինքն 2 խախտում է տեղի ունեցել թեկնածուի դեպքում, մեկը որ արհամարհանք էր երեւանցիների նկատմամբ, որովհետեւ չի կարելի Երեւանին առաջադրել մի թեկնածու, որը Երեւանը դիտարկելու է որպես փորձադաշտ, ի վերջո վերցնել մայրաքաղաքը եւ այդտեղ ուղղակի պատահական թեկնածու առաջադրել, դա վիրավորանք էր եւ արհամարհանք էր: Եվ հասկանալի է, որ իրեն չեն քվեարկելու, քվեարկելու են վարչապետին, բայց եթե ԲՀԿ-ն շատ գեղեցիկ քարոզարշավ կարողանա անցկացնել, այս թեկնածուն իր համար ընդհանրապես պրոբլեմ չի»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դեռ վաղ է խոսել ընտրություններն ամբողջությամբ էլեկտրոնային հարթակներ տեղափոխելու հնարավորության մասին. ԿԸՀ նախագահ
Այս ընտրակարգն ունի մեկ շատ լուրջ թերություն, այն է՝ հնարավոր չի լինի կրկնակի ստուգել ընտրություններին մասնակցած անձի իսկությունը...
Ընտրական համակարգը միշտ պատրաստ է ընտրություն կազմակերպելուն. ԿԸՀ նախագահը՝ արտահերթ ընտրությունների մասին
Freedom House-ը հղում էր արել հասարակական կազմակերպությունների...
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2022-2023 ԿԸՀ թվականների գործունեության հաղորդումը
ԿԸՀ նախագահը նախ հիշեցրել է, որ գործող հանձնաժողովն իր լիազորությունները ստանձնել է 2022-ի հոկտեմբերին, հետևաբար գործող հանձնաժողովի գործունեության...
ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ուզում են Ընտրական օրենսգրքի նախագծի առանցքային փոփոխություններին ծանոթանալ գրավոր ընթացակարգով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին հյուրընկալել է ՄԱԿ...
Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները խիստ խնդրահարույց են. ՀԿ-ների հայտարարությունը
ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ...
Վերին Դվին և Արզնի համայնքների քվեարկության վերջնական արդյունքները հայտնի են
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի…
Ամենաշատ