News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 22
USD
475.96
EUR
530.36
RUB
7.48
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Մարտի 1-ի գործով անազատության մեջ գտնվող՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը շարունակում է պնդել, որ այս գործով պետք է հարցաքննության հրավիրվեր առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Yerevan Today-ին տված հարցազրույցում Վիկտոր Սողոմոնյանը, անդրադառնալով առաջին նախագահի՝ 2008թ.-ի փետրվարյան ելույթին, թե Պաշտպանության փոխնախարարներ Մանվել Գրիգորյանն ու Գագիկ Մելքոնյանը միացել են իրենց, նշեց. «Կարծում եմ`ինչպես պարոն Խաչատրյանն էր ասում, այսքանից արդեն պարզ է: Ես ցավում եմ, եթե հասարակությունը այս պատմական մասը մոռացել է, բայց սա, եթե չեմ սխալվում, փետրվարի 21-ն է կամ 22-ը: Եթե սա տանք մի պատահական քաղաքագետի կամ թարգմանենք-տանք մի պատմաբանի, որը նույնիսկ հայերեն չգիտի, նա կասի, որ սա դասական ռազմական հեղաշրջում է: Երբ որ ընտրություններում պարտված թեկնածուն հայտարարում է, որ պաշտպանության երկու փոխնախարարներն անցնում են ինչպես ինքն իրեն է անվանում՝ ժողովրդի թեկնածուի կողմը, Մանվել Գրիգորյանը Երկրապահի ղեկավարն է, փաստորեն տեղի է ունենում բանակի ուղիղ ներքաշում քաղաքականության մեջ, սա պարզապես ուրիշ անվանում չունի:

Իմ կարծիքով, այս գործի ապօրինության մեխը այն է, որ պատմությունն է վերաշարադրվում: Այսինքն, փոխարենը Հատուկ քննչական ծառայությունն առաջին նախագահին կանչեր, ասեր՝ այդ ինչպե՞ս եք բանակցել, այդ ի՞նչ զորամիավորումներ էին բերում կանգնեցնեին հրապարակում, փաստորեն ռազմական հեղաշրջում էր պատրաստվում, փոխարենը անեն դա, կանչում են երկրորդ նախագահին  որպես վկա եւ մեղադրանք են առաջադրում, որ ինքը սահմանադրական կարգը տապալել է: Դուք պատկերացնո՞ւմ եք՝ ինչ վերաշարադրում է տեղի ունենում պատմության»:

Վիկտոր Սողոմոնյանի կարծիքով, դա ուղիղ ճանապարհ էր դեպի քաղաքացիական պատերազմ. «Այսինքն բանակի մի մասը երկրապահով գնար միանար պարտված թեկնածուին, որը բավականին ծայրահեղական կոչերով էր հանդես գալիս, մենք ունենալու էինք ոչ թե տասը զոհ, այլ գուցե հարյուրավոր զոհեր, որովհետեւ դա լինելու էր քաղաքացիական պատերազմ: Ի դեպ, ուշադրություն դարձրեք, փետրվարի 23-ի հայտնի խորհրդակցությունից հետո, մամուլի հաղորդագրությունում, որը հրապարակային է, այդ օրերի թերթերում էլ կա, կարելի է ծանոթանալ, այդտեղ գրված է, որ հանրապետության նախագահն ասաց, որ ոչ մի կազմակերպություն չի կարող իրեն թույլ տալ վեր դնել օրենքներից եւ չի կարող ներքաշվել քաղաքական գործընթացների մեջ: Ակնհայտ է, որ խոսքը Երկրապահի մասին է եւ այս կոնտեքստում չհասկանալ 0038 հրամանի մեջ արձանագրված զորանոցային վիճակի մասին նախարարի կարգադրությունը կամ հրամանը, սա նշանակում է, որ կա այլ նպատակ, որը ոչ թե ճշմարտություն բացահայտելն է, այլ քաղաքական նպատակներն են եւ այդ նպատակներն են հետապնդվում ՀՔԾ կողմից: Այլ կարծիք այստեղ լինել չի կարող»:

Քոչարյանի գրասենյակի ղեկավարը եւս մեկ անգամ հիշեցրել է, որ 2-րդ նախագահին տասը զոհերի մահվան համար մեղադրանք չի առաջադրվել. «ՀՔԾ պետը մեկ հարցազրույցի ընթացքում երկու անգամ կրկնում է մի բան, որը մենք վաղուց ասել ենք, որ նախագահ Քոչարյանին քարոզչութան արդյունքով հանրայնորեն մեղսագրվել է, որ նա է մեղավոր տեղի ունեցածի մեջ: Հիմա դուք տեսնում եք, որ սա այսպես գլխիվայր շուռ տված մի պատմություն է, որտեղ պարզապես նշանակել են մեղավորին, իսկ պատմական իրողությունները բոլորովին այլ են: Հուսով եմ, որ այսօրվա եթերից հետո շատերը կհիշեն, թե ինչ է տեղի ունեցել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English, Русский and Türkçe
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սեյրան Օհանյանը մեկնել է Հայաստանից
Նշենք, որ պաշտպանության նախարարի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը...
Արթուր Դավթյանը եւ Սասուն Խաչատրյանը քրեորեն հետապնդելի արարք են կատարել. Վիտալի Բալասանյան
Մենք հայտնի գաղտնալսումները լսեցինք, հանձնարարությունները լսեցինք...
Թող առերեսում իրականացնեն Ալիկ Սարգսյանի և նրա դեմ ցուցմունք տված անձանց միջև. պաշտպան
ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը ՀՔԾ–ի կողմից իրեն մեղադրանք առաջադրելուց հետո ցուցմունք չի տվել...
Արտակ Դավթյանը 2008-ի մարտի 1-ի իրադարձություններին զինվորականների մասնակցության առնչությամբ մնում է նույն կարծիքին
«Կան քրեական գործեր, դատական գործընթացներ են ընթանում...
Դատարանը չվերացրեց Արմեն Գեւորգյանի խափանման միջոցը. նա չի կարող լքել երկիրը
Աննա Դանիբեկյանը քիչ առաջ հրապարակեց որոշումը...
Պաշտպանը միջնորդեց վերացնել Արմեն Գևորգյանի խափանման միջոցը, թույլատրել նրան մեկնել Ավստրիա
Գործով մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը և տուժող կողմի ներկայացուցիչներն առարկեցին ներկայացված միջնորդության դեմ...