News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Իսրայելում վերջերս սկսված շարժումը, որն ուղղված է Օսմանյան թուրքերի եւ քրդերի կողմից իրականացված հայերի, ասորիների եւ հույների ցեղասպանությունը ճանաչմանը, անկասկած գովելի է, եւ Իսրայելը ճիշտ ուղղության վրա է: Այս մասին israelnationalnews.com կայքում գրում է հայ-ասորական ծագումով ամերիկացի ակտիվիստ Ջեյմս Հասսոն:

Նա հիշեցնում է, որ Իսրայելի Քնեսեթի խոսնակ Յուլի Էդելշտայնն ասել է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցն ընդհանուր քվեարկության կդրվի, երբ Քնեսեթն ապահովի մեծամասնության կողմ լինելը:

Հասսոյի խոսքով՝ այն, որ Իսրայելը պաշտոնապես չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը եւ սատարում է Հայաստանը, Արցախն ու հայերին ոչնչացնել ցանկացող Ադրբեջանին, խանգարում է Հայաստանի եւ Իսրայելի համագործակցությանը: Հայերի համար անընդունելի է այն հանգամանքը, որ Իսրայելը զենք է մատակարարում Ադրբեջանին:

«Հայաստանի եւ Իսրայելի հարաբերությունների բարելավման համար անհրաժեշտ է, որ Իսրայելը պաշտոնապես ճանաչի Հայոց ցեղասպանությունը եւ դադարի Ադրբեջանին շարունակ զենք տրամադրել»,- գրում է ակտիվիստը:

Նրա կարծիքով՝ հայերն ու հրեաները շատ ընդհանրություններ ունեն. նրանք հետապնդվել են իրենց պատմության ընթացքում եւ ցեղասպանության ենթարկվել։ Հեղինակը նշում է, որ ըստ ԱՄՆ-ում Հոլոքոստի հուշահամալիր-թանգարանի տվյալների՝ 1915 թվականի Հայոց ցեղասպանության ժամանակ «Կոստանդնուպոլսում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուն (ով ազգությամբ հրեա էր) խորապես վրդովված էր հայերի դեմ իրականացվող վայրագություններից, եւ նա այն մարդկանց շարքում էր, ովքեր փորձում էին աշխարհին ստիպել արձագանքել»:

Նա ընդգծում է, որ Հոլոքոստի ժամանակ էլ հրեաներին փրկողների շարքում բազմաթիվ հայեր կային: Ըստ հրեական «Յադ Վաշեմ» թանգարան-ինստիտուտի՝ դրանք այն հայերն էին, որոնք 20-րդ դարասկզբի Հայոց ցեղասպանությունից փախչելով՝ հայտնվել էին Ուկրաինայում, Ղրիմում, Ֆրանսիայում, Հունգարիայում եւ Ավստրիայում:

Հայերին ու հրեաներին կապող մյուս ընդհանրությունը, ըստ Հասսոյի, իրենց բնաջնջումը ցանկացող ժողովուրդներով շրջապատված լինելն է: Այսօր Հայաստանն ու Արցախը մշտապես հարձակման են ենթարկվում Ադրբեջանի կողմից, որին օգնում է Թուրքիան:

«Այժմ գնդակն Իսրայելի խաղադաշտում է, եւ վերջինը կարող է սկսել հարթել Հայաստանի հետ տարաձայնություններն այնպես, որ դեսպան Մորգենթաուն տեսնելիս հպարտանար»,- գրում է Ջեյմս Հասսոն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ
Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Փոխտնօրենի կողմից...
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Ամենաշատ