Արա Գաբրիելյանը ազատվեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ օգոստոսի 10-ին, ստորագրել է որոշում, որի համաձայն. «Ղեկավարվելով «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով Արա Գաբրիելյանին ազատել պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»: