News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Կարդալով Ժույլ Վերնի «Աշխարհի շուրջը 80 օրում» գիրքը՝ ինձ մոտ հարց է առաջացել՝ կարելի է այսօր այդպիսի արկած իրականացնել։ Պարզվել է, որ դա փաստացի անհնար է։ Այսինքն՝ կարելի է, իհարկե, ջանալ, բայց դա շատ բարդ է։ Եթե օգտագործենք նույն տրանսպորտը, որը նկարագրված է գրքում, ապա դա ընդհանրապես իրական չէ։ Ֆիլեաս Ֆոգը օգտագործում էր 19-րդ դարի տրանսպորտի տեխնիկական հնարավորությունները։ Եթե մենք օգտագործենք 21–րդ դարի նույն տրանսպորտի հնարավարությունները, ապա կարող ենք այսպիսի ճանապարհորդություն իրականացնել մինչեւ մեկ շաբաթում։ Իսկ այսպես, նստեցիր ինքնաթիռ եւ թռար։

Մարդը, ձգտելով ամեն ինչ առավելագույնս արագ անել, հայտնագործել եւ առ այսօր հայտնագործում է տեղաշարժման եւ հաղորդակցման նոր ու ավելի արագ միջոցներ։ Մենք այլեւս չենք գրում նամակներ, մենք հաղորդակցվում ենք ինչ–որ մեսենջերի, հեռախոսի միջոցով կամ պարզապես զանգահարում ենք։ Մենք ձիուց անցել ենք մեքենաների, գնացքներից ու նավերից՝ ինքնաթիռների։ Մենք ցանկանում ենք հասցնել միշտ ու ամենուր։ Այժմ մենք վազում ենք լույսի արագության հետեւից, եւ ես չեմ կասկածում, որ մի օր «այդ բարձունքն էլ կհաղթահարենք։  Առնվազն 15 տարի անց հասանելի կլինի այնպիսի տեխնոլոգիա, որը թույլ կտա առարկային շարժվել վայրկյանում 60.000 կիլոմետր, իսկ դա լույսի արագության 20 տոկոսն է։ Այս ուղղությամբ աշխատանքներ արդեն իրականացվում են։ Նախագիծը կոչվում է Breakthrough Starshot։

Բայց այդ մասին հետո։ Այժմ ցանկանում եմ խոսել մի նախագծի մասին, որն ունի բոլոր շանսերը պատմության գիրկն ուղարկել տրանսպորտի բոլոր 4 տեսակները (գնացք, ինքնաթիռ, նավ, ավտոմեքենա) եւ հաղորդակցության արագության պատմության մեջ նոր էջ սկսել։ Խոսքը Hyperloop–ի մասին է։

Hyperloop–ը մտածված է որպես հիմքերի վրա տեղակայված վերգետնյա թունել, որի ներսում 480-1220 կմ/ժ արագությամբ 30 վայրկյան ժամանակահատվածում մեկ ուղղությամբ շարժվում են 25-30 մետր երկարությամբ միանման տրանսպորտային հերմետիկ միջոցներ։ Չնայած նախագիծը ներկայացված է որպես վակուումային գնացք, վակուումի անհրաժեշտություն չկա։ Բավական է միայն  ապահովել 1/1000 մթնոլորտային ճնշում, այսինքն՝ ապահովել այսպես կոչված ֆորվակուումը։

Ֆորվակուումը կարելի է ապահովել չափավոր հզորության պոմպերի եւ 20-25 մմ հաստությամբ սովորական պողպատե խողովակների միջոցով, որը թույլ է տալիս տնտեսել թունելի կառուցումը։ Կապսուլի արագությունն ապահովում է թունելում մագնիսային արագացուցիչների եւ ամեն կապսուլում ռոտորների օգնությամբ։ 20 մմ հեռավորությունը նրանց միջեւ պահպանվում է էլեկտրամագնիսական դաշտի օգնությամբ։ Ամբողջ համակարգը կաշխատի արեւային էներգիայով։

Նախագիծը առաջարկել է Իլոն Մասկը այն բանից հետո, երբ Քալիֆորնիա նահանգի կառավարությունը հրապարակել է արագընթաց երկաթուղու նախագիծ, որը պետք է կապեր Լոս Անջելեսը եւ Սան Ֆրանցիսկոն։ Նախագծով ենթադրվում էր, որ այն պետք է շարժվեր 322 կմ/ժ արագությամբ։ Նախագիծը ենթադրվում է շահագործման հանձնել 2029–ին եւ գնահատվել է 68.4 մլրդ դոլար։  

Մասկը առաջարկել է շարժվել արագընթաց գնացքից 4 անգամ ավելի արագ եւ հաղթահարել Լոս Անջելեսից մինչեւ Սան Ֆրանցիսկո ճանապարհը, իսկ դա 561 կմ է, 30 րոպեում։ Քանի որ Մասկը, գաղափարը հնչեցնելով 2013 թվականին, հայտարարել է, որ ինքը չի զբաղվելու իրականացմամբ, հայտնվել են ընկերություններ, որոնց հետաքրքրել է այդ գաղափարի իրականացումը։

Այնպիսի ընկերություններ, ինչպիսիք HyperloopTT–ն ու Sherpa Capital–ը գործընկերների հետ (որոնց հետագայում միացել է Ռիչարդ Բրենսոնը իր Virgin Group–ով) նետվել են նախագծի իրականացմանը եւ սկսել են իրականացնել տարատեսակ փորձարկումներ։ 2015 թվականին Մասկը, չդիմանալով, իր Tesla եւ SpaceX ընկերություններով միացել է նախագծի իրականցմանը։

Բոլոր ընկերությունները տարբեր երկարությամբ թունելներում համակարգի հաջող թեստեր են իրականացրել։ Ներկայումս առավելագույն արագությունը, որը հաջողվել է հասնել, 457 կմ/ժ–ն է, որը կատարվել է 2018 թվականի հուլիսի 22-ին։ Սպասում ենք իրադարձությունների հետագա զարգացումներին։

Հրայր Դալլաքյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը
Հետազոտողները նեյրոնային ցանց են վարժեցրել՝ ճանաչելու նկարչի ոճը՝ հարվածներ, գունային գունապնակի...
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
Ամենաշատ