News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը նոր դատավորներ է նշանակել:

Նախագահի մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ Ժաննա Ասատրյանն ու Դիանա Հովհաննիսյանը նշանակվել են Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ:

Հիմք ընդունելով նաեւ Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի օգոստոսի 6-ի ԲԴԽ-31-Ո-75 որոշմամբ ներկայացված առաջարկությունը՝ Արմեն Սարգսյանը Սնանկության դատարանի դատավորներ է նշանակել՝

1) Արա Կուբանյանին

2) Արթուր Աթաբեկյանին

3) Արմեն Չիչոյանին

4) Արմեն Խաչատրյանին

5) Արսեն Բաբայանին

6) Արտաշես Հովհաննիսյանին

7) Բագրատ Մկրտչյանին

8) Գարիկ Ավագյանին

9) Գևորգ Նարինյանին

10) Լիլիթ Կատվալյանին

11) Սամվել Թադեւոսյանին

12) Տիգրան Փոլադյանին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ