News
Լրահոս
News
Կիրակի
Հոկտեմբեր 21
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի դեմ ԱՄՆ պատժամիջոցների հետագա սրումը կարելի է տնտեսական պատերազմի հայտարարում համարել: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ես չէի ցանկանա մեկնաբանել սպասվող պատժամիջոցների մասին խոսակցությունները, սակայն կարող եմ մեկ բան ասել. եթե բանկերի գործունեության կամ այս կամ այն արժույթի օգտագործման արգելք լինի, ապա դա կարելի է բոլորովին ուղիղ կերպով տնտեսական պատերազմի հայտարարում անվանել: Եվ այս պատերազմին հարկավոր կլինի արձագանքել տնտեսական մեթոդներով, քաղաքական մեթոդներով եւ, անհրաժեշտության դեպքում՝ այլ մեթոդներով: Եվ մեր ամերիկացի ընկերները պետք է հասկանան դա»,- ասել է նա:

«Մեր երկիրը վերջին 100 տարվա ընթացքում գոյություն է ունեցել մշտական պատժամիջոցների պայմաններում: Ինչի՞ համար է դա արվում. միջազգային դաշտում հզոր մրցակիցների շարքից Ռուսաստանին բացառելու համար»,- հավելել է Մեդվեդեւը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Partner news