News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թուրքիայի առեւտրի նախարար Ռուխսար Փեքանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին խնդրում  է մաքսատուրքերի հարցով վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ՝ ասելով, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցների միջեւ առեւտրային խնդիրը կարող է եւ պետք է լուծվի երկխոսության միջոցով, հաղորդում է Reuters-ը:

«ԱՄՆ վարչակազմին տեղեկացնելու բազմիցս փորձերը, որ Ամերիկայի մաքսատուրքերը կարգավորող չափանիշներից որեւէ մեկը  ընդունելի չէ Թուրքիայի համար, մինչ այսօր անարդյունք են եղել», - ասել է Ռուխսար Փեքանը: «Այնուամենայնիվ, մենք խնդրում ենք, որ նախագահ Թրամփը վերադառնա բանակցային սեղանին, դա կարելի է եւ պետք է երկխոսության եւ համագործակցության միջոցով լուծել»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թրամփը Twitter-ի իր միկրոբլոգում հայտարարել էր, որ հավանություն է տվել Թուրքիայից ալյումինի եւ պողպատի համար մաքսատուրքերի կրկնակի բարձրացմանը, որպեսզի դրանք համապատասխանաբար 20 եւ 50 տոկոս կազմեն:

«Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա ես հենց նոր  հավանություն եմ տվել Թուրքիայից ալյումինի եւ պողպատի համար մաքսատուրքերի կրկնակի բարձրացմանը, այն ժամանակ, երբ իրենց արժույթը՝ թուրքական լիրան, կտրուկ ընկնում է մեր շատ ուժեղ դոլարի համեմատ: Ալյումինի մաքսատուրքերն այժմ կկազմեն 20, պողպատի համար՝ 50 տոկոս: Այժմ մենք վատ հարաբերություններ ունենք Թուրքիայի հետ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ