News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թուրքիայում պայքար է սկսվել 17 տարի առաջ մահացած բորդելի սեփականատեր Մաթիլդա Մանուկյանի հսկայական ժառանգության ժառանգորդների միջեւ:

Ծագումով հայ Մանուկյանը Թուրքիայի ամենախոշոր հարկատուներից էր: Նա ահռելի ժառանգություն է թողել. անշարժ գույքի 486 օբյեկտ, տասնյակ ավտոմեքենաներ եւ միլիոններ, հաղորդում է  «Hurriyet Daily News»-ը:

Ունեցվածքը ժառանգել է Քերոբ Չիլինգիրը, ով պաշտոնապես համարվում էր Մանուկյանի որդին:  Սակայն անցյալ շաբաթ կնոջ 16 ազգականները հայց են ներկայացրել՝ հայտարարելով, որ Չիլինգիրը ապօրինի է տիրացել ժառանգությանը եւ Մանուկյանի որդին չէ:

Հայցվորների փաստաբանը նշում է, որ նրանք պարզել են, որ Մանուկյանի ունեցվածքը հիմնականում հիմնված է այն ժառանգության վրա, որ նա ստացել է իր պապիկից՝  Արմենակ Մուրադյանից եւ տատիկից՝ Սուսան Մուրադյանից:

«Մանուկյանը երեխաներ չուներ: Իմ հաճախորդները նրա միակ ազգականներն եւ օրինական ժառանգորդներն են», - ասում է փաստաբանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ