News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Horizon Air ավիաընկերության Horizon Q400 ինքնաթիռը հափշտակած աշխատակիցը իրեն «կոտրված տղա» է կոչել եւ հույս է ունեցել  երկնքում զգալ «անխռովության վայրկյաններ»։ Սա է վկայում կարգավարների հետ նրա խոսակցության ծածկագրումը, փոխանցում է Seattle Times–ը։

Սկզբում տղամարդը իրեն հանգիստ է պահել եւ նույնիսկ կատակել է, որ իրեն կառաջարկեն օդաչու աշխատել, եթե հաջող վայրէջք կատարի։ Սակայն հետո խոստովանել է, որ չգիտի ինչպես վայրջք կատարել։

«Ես, ընդհանրապես, չեմ նախատեսել վայրէջք կատարել»,–պարզաբանել է կարգավարը։

Ապա տղամարդը սկսել է անհանգստանալ, որ վառելիքը կվերջանա եւ շարժիչը կարող է պայթել։

«Շատ մարդիկ կան, որոնց համար ես կարեւոր եմ: Նրանք կվշտանան, երբ իմանան, թե ինչ եմ արել: Կցանկանայի ներողություն խնդրել նրանցից ամեն մեկից: Ես պարզապես կոտրված տղա եմ»,–նշել է նա:

Ամբողջ թռիչքի ընթացքում կարգավարներն ու օդանավի հրամանատարը փորձել են օգնել երիտասարդին ինքնաթիռի վայրէջքի հարցում։

Horizon Air–ի՝ Ռիկ անունով 29-ամյա մեխանիկը նախօրեին երեկոյան հափշտակել է Alaska Airlines–ի դատարկ ինքնաթիռը։ Նա թռչել է շուրջ 15 րոպե, եւ ինքնաթիռը կործանվել է։

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին
Ապրիլի 23-ին վիճաբանություն է տեղի ունեցել Երևանում. Ժամը 10։55-ի...
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
Ապրիլի 26-ին, ժամը 01:15-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության...
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
Ապրիլի 26-ին, ժամը 01:15-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության...
Նիգերիում ավելի քան 100 բանտարկյալ է փախել բանտից
Երկրի ուղղիչ ծառայությունը հայտնել է, որ փախուստի է հանգեցրել անձրևի հետևանքով Սուլեջայի բանտի շենքի, ինչպես նաև պարսպի փլուզրումը...
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Գործակալությունը նշել է, որ նրանց գործունեության արդյունքում հասցված ընդհանուր վնասը կազմում է 2,5 միլիոն եվրո...
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Ամենաշատ