News
Լրահոս
News
Շաբաթ
Օգոստոս 18
Տեսնել լրահոսը

Բուխարեստում ուրբաթ տեղի ունեցած հակակառավարական ակցիան հարձակում է Ռումինիայի սահմանադրական կարգի դեմ, ինչն անընդունելի է: Այս մասին ասվում է իշխող Սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդի, պատգամավորների պալատի նախագահ Լիվիու Դրագնյայի հայտարարության մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Agerpres-ին:

«Անընդունելի է, որ ռումինական պետության եւ Ռումինիայի մայրաքաղաքի սրտում՝ կառավարության շենքի դիմաց, ընդդիմության եւ նախագահի կողմից աջակցվող կազմակերպված խմբավորումները հարձակում գործեն սահմանադրական կարգի վրա», - ասվում է հայտարարության մեջ:

Դրագնյան հավաստիացրել է, որ խորհրդարանը թույլ չի տա որեւէ մեկին «վերացնել ժողովրդավարությունը, չեղարկել անձնական իրավունքներն ու ազատությունները, փոխել ընտրությունների արդյունքը եւ բռնության միջոցով ռումինական պետությունում խախտել կարգը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Partner news