News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մանչեսթերի Մոս սայդ շրջանում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով 10 տուժածների թվում 2 երեխա կա, հայտնել է Մանչեսթերի ոստիկանությունը: Հրաձգությունը տեղի է ունեցել փողոցում ընթացող տոնի ժամանակ, որն անցկացվում էր Կարիբյան կառնավալի առաջին օրվանից հետո, փոխանցում է BBC-ն: 

Ոստիկանութան տեղեկություններով՝ բոլոր տուժածները վիրավորվել են մանրագնդակով:

Զինված ոստիկանությունը կանչով Քլերմոնթ ռոուդ է ժամանել տեղական ժամանակով 2:30-ին:

Ոստիկանությունը հայտնել է, որ 9 տուժածները, այդ թվում՝ մինչեւ 12 տարեկան 2 երեխաները հրազենային թեթեւ վիրավորումներ են ստացել մանրագնդակով: Մեկ տուժող ոտքի կոտրվածք ունի:

Մանչեսթերի ոստիկանության ներկայացուցիչ Վազիմ Չոդրին հայտարարել է, որ կրակել են օդամղիչ հրացանով, օգտագործվել են տրավմատիկ զենքի փամփուշտները:

Նա նշել է, որ տուժողները 12-ից մինչեւ 50 տարեկան են: Նրանք վիրավորվել են հիմնականում ստորին վերջույթների շրջանում: Ոստիկանությունը վարույթ է սկսել 10 մարդու դեմ մահափորձի գործով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ