News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ՀՅԴ ներկայացուցիչները Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ հայ-ռուսական ռազմավարական հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ են քննարկել: Այս մասին տեղեկանում ենք ՀՅԴ հանրային կապերի գրասենյակից:

Հանդիպմանը մասնակցել են ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը և ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը:

Անդրադարձ է կատարվել Արցախի հիմնահարցի խաղաղ կարգավորման ուղղությամբ շարունակական ջանքերի գործադրման և իրավիճակի լարման անթույլատրելիության հարցերին:

Երկուստեք կարևորվել է պատմականորեն ձևավորված բարեկամության խորացման և տարբեր ոլորտներում դաշնակցային փոխգործակցության հետագա զարգացման անհրաժեշտությունը: Այդ համատեքստում հատուկ անդրադարձ է կատարվել Հայաստանի ներքաղաքական զարգացումներով պայմանավորված նոր իրողություններին, երկու ռազմավարական գործընկեր երկրների միջև բոլոր մակարդակներում փոխըմբռնման և վստահության ամրապնդմանն ուղղված գործնական քայլերի ձեռնարկմանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Այսօր Հայաստանի ներսում հարձակումն ուղղված է ոչ միայն Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններին. ռուս պատգամավոր
Դավաճանության ուրիշ ի՞նչ ապացույցներ են պետք...
ԱԺ-ն ստացել է Ալեն Սիմոնյանի ելույթի վերաբերյալ Մատվիենկոյի գրությունը
Ելույթ ունենալով ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների համաժողովում՝ Սիմոնյանը մասնավորապես հայտարարել էր, որ հաշվի առնելով այն հանգամանքը...
Ռուսաստանի Արմավիր քաղաքում  նշելու են քաղաքի և հայ համայնքի տարեդարձը
Այն ստեղծվել է 1989 թվականին որպես «Հայկական մշակութալուսավորչական ընկերություն «Արմավիր»», որը հետագայում մտել է «Ռուսաստանի հայերի միություն»…
Պապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառության ավելացման հարցը
Կողմերը մտքեր են փոխանակել նաև թեթև արդյունաբերության ոլորտում համագործակցության...
Անանյան. ՌԴ լռությունը պայմանավորված է Մոսկվայի համար Երևանի և Բաքվի միջև գործընթացների անընդունելիությամբ
Արևմուտքի ոգեշնչումը նույնպես պայմանավորված է ոչ թե հայկական շահերով․․․
Օվերչուկ. Ռուսաստանը սպասում է Փաշինյանին Մոսկվայում ԵԱՏՄ գագաթնաժողովում
Ռուսական կողմն ակնկալում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը ԵԱՏՄ գագաթնաժողովին...
Ամենաշատ