News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մեր տեղեկություններով՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի՝ Լոնդոն կատարած այցը սահուն եւ հարթ չի անցել։ Մեզ հասած լուրերով՝ փոխվարչապետն ու նրա գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը մինչ թռիչքը հանգրվանել են Մոսկվայի օդանավակայանի VIP սպասարկման սրահում, որտեղ պետք է մի քանի ժամ անցկացնեին՝ մինչեւ Լոնդոն թռչող ինքնաթիռը նստելը։ Բայց երիտասարդները, հավանաբար, շատ են ոգեւորվել իրենց անսպասելի հաջողություններից եւ բարձր կարգավիճակից ու սկսել են վայելել լաունջի հաճույքները։ Այդ մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։

«Խմիչքի չափաքանակը, հավանաբար, մի քիչ շատ է եղել, երիտասարդները քնած են մնացել եւ ուշացել ինքնաթիռից։ Հետո զանգահարել են Ռուսաստանում Հայաստանի դեսպանին՝ խնդրելով իրենց համար հյուրանոցի սենյակ պատվիրել, սակայն քանի որ այդ օրերին ֆուտբոլի աշխարհի առաջնությունն էր ընթանում, բոլոր հյուրանոցները զբաղված են եղել, եւ Ավինյանն ու նրա գրասենյակի ղեկավարը ստիպված են եղել գիշերել օդանավակայանում։

Վարագ Սիսեռյանին հարցրինք՝ ճի՞շտ է, որ ինքնաթիռից ուշացել են։ Նա ասաց․ «Այդպես չի եղել։ Եղել է դեպք, որի հետեւանքով ավելի ուշ ենք գնացել, բայց 1 օր չենք ուշացել։ Մոսկվայից ուշացում եղել է, բայց միջոցառումից չենք ուշացել։ Իմիջիայլոց, միայն մենք չէինք ուշացել, մոտավորապես այնտեղ 20 հոգի կային, որոնք բոլորն էլ բողոքել էին, որովհետեւ շուտ էին փակել գեյթերը։ Մենք էնտեղ մեր բողոքը ներկայացրել ենք, նաեւ տեղյակ ենք պահել Հայաստանի աէրոֆլոտին, որ այդպիսի բան է եղել, խնդիր չառաջացնելու համար սպասել ենք հաջորդ թռիչքին, հաջորդ թռիչքով գնացել ենք Լոնդոն։ Ասեմ՝ իմանաք, որ Լոնդոնի այցը հատուկ բարեգործական այց էր, ՀԲԸՄ-ն էր կազմակերպել, այսինքն՝ պետական միջոցներով չէր։ Միայն մեր ինքնաթիռի հետ չէր խնդիրը, Մունդիալի օրերն էին, իրենք մեկը մյուսի ետեւից խնդիրներ ունեին, դրա համար գեյթերն ավելի շուտ էին փակել»,– գրում է օրաթերթը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ տարածքից երրորդ երկրներ արտահանվող թանկարժեք մետաղների նկատմամբ քվոտա սահմանվեց
Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 29-ին «Վերամշակում՝ մաքսային...
ԱՆԻՖ-ի պայմանագրային ներդրումային ֆոնդը ներդրում կիրականացնի «ԵՄ-Հայաստան ՓՄՁ Ֆոնդում»
Ֆոնդում մասնակցություն կունենա նաև Նիդերլանդների ձեռնարկատիրական զարգացման բանկը՝ FMO-ն, որի բաժնետոմսերի մեծամասնությունը պատկանում է...
Փաշինյանը նշել է Հայաստանում հեղափոխության հաղթանակի գինը՝ 200 հազար դոլար
Նրա խոսքով՝ արդյունքում իրավիճակը Հայաստանում այնպես է փոխվել, որ «այժմ ասյտեղ չկան մենաշնորհներ»...
Ռուսական խոշոր «Վեդոմոստի» պարբերականի ընթերցողները Փաշինյանին տարվա քաղաքական գործիչ են ընտրել
Պարբերականի խմբագրությունը տարվա քաղաքական գործիչ է ընտրել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, իսկ ընթերցողները նախապատվությունը տվել են հայ առաջնորդին…
Հայաստանում գործարաններ են ստեղծվում մի քանի հազար աշխատատեղով. Փաշինյանը թվերով խոսեց ներդրումների մասին
Հայկական բրենդով հեռուստացույց եւ կենցաղային տեխնիկա է արտադրվելու...
Լենա նազարյանը պնդում է ՝ խոստումները կատարել են, աշխատավարձերի բարձրացում էլ եղել է
Նման քայլեր կլինեն պետական այլ ծառայողների, ուսուցիչների, իրավապահ մարմիններում աշխատող մարդկանց նկատմամբ...
Ամենաշատ