News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ռուսական «Օդնոկլասնիկի» սոցցանցը հայտարարել է ձայնային եւ տեսազանգերի գործարկման մասին, որոնց կարող են միանալ մինչեւ 100 զրուցակիցներ, հայտնում է «Экономика сегодня»-ն: 

Նոր գործառույթն իրականացվել է կրկնակի ադապտիվային տեխնոլոգիայով՝ արհեստական ինտելեկտի հիման վրա:

Օգտատերերը նախ անմիջական կապ են հաստատում p2p-միացման միջոցով, որը առավել բարձրորակ կապ է ապահովում:

Զանգողների թվաքանակի մեծացման դեպքում նեյրոցանցը գնահատում է կապի որակը, բաժանորդների ալիքների եւ սարքերի բեռնվածությունը՝ անհրաժեշտության դեպքում զանգն ուղարկելով սերվերի միջոցով:

Տեսահոսքերը մասնակիցների միջեւ տեղաբաշխվում են նրանց ակտիվությունից կախված: Կցուցադրվի նրա առավել լավ որակի տեսանյութը, ով այդ պահին խոսում է, իսկ նախորդ ակտիվ օգտատիրոջից կցուցադրվի ավելի ցածր որակի:

Եթե զրուցակիցները շատ են, ոչ ակտիվները միացվում են ձայնային զանգի ձեւաչափին, բայց հենց նրանք սկսեն խոսել, նրանց խցիկի տեսանյութը կհայտնվի էկրանին: Զրույցներն ավտոմատ համաժամանակացվում են բոլորի սարքերում:

Նորամուծությունը արդեն հասանելի է «Օդնոկլասնիկիի» վեբ տարբերակում, ինչպես նաեւ iOS եւ Android հավելվածներում: Շուտով պետք է տեղի ունենա չաթերի հետ ինտեգրումը, որ օգտատերերը կարողանան ֆայլեր, լուսանկարներ եւ տեսանյութեր փոխանակել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը
Հետազոտողները նեյրոնային ցանց են վարժեցրել՝ ճանաչելու նկարչի ոճը՝ հարվածներ, գունային գունապնակի...
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
Ամենաշատ