News
Լրահոս
News
Շաբաթ
Սեպտեմբեր 22
Տեսնել լրահոսը

Վերջին օրերին համառ լուրեր են շրջանառվում, որ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին մեծ թվով դեսպաններ են հետ կանչվելու Հայաստան: Մի տվյալով՝ մոտ 15, մյուսով՝ 22 դիվանագետ է փոխվելու: Խոսքը ոչ դիվանագետների կամ նրանց մասին է, ովքեր դիվանագիտական կարիերայի աճի ճանապարհով չեն հասել դեսպանի պաշտոնին, այլ քաղաքական կամ ուրիշ նկատառումներից ելնելով:  Այդ մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։

«Երբեմն դեսպան են նշանակվել նրանք, ում հարկավոր էր պաշտոնից ազատել, երկրից հեռացնել, բայց իշխանությունը չի ցանկացել նեղացնել նրանց: Այդ ճանապարհով դեսպանի պաշտոնին հայտնվեցին, օրի­նակ, Վայոց ձորի մարզպետ էդգար Ղազարյանը կամ ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Սադոյանը: Դեսպանների պաշտոններին էին հայտնվում նաև նրանք, ովքեր Սերժ Սարգսյանին կամ ՀՀԿ-ին որոշակի ծառայություններ էին մատուցում և, որպես պարգևատրում, գործուղվում արտերկիր՝ զբաղեցնելով կադրային դի­վանագետների տեղը, որոնք տասնյակ տարիներ սպասում էին նշանակման իրենց հերթին:

Հիմա Նիկոլ Փաշինյանը որոշել է նրանց բոլորին հետ կանչել և նշանակել պրոֆեսիոնալ դիվանագետների, որոնք ունեն համապատասխան կրթություն և աշխատանքի փորձ:

Պետք է ենթադրել, որ սրանից կշահի Արտաքին գործերի նախարարության աշխատակազմը, որտեղ բոլոր աշխատողների երազանքը դեսպան նշանակվելն է: Բայց լավատեղյակները պնդում են, որ նշված քանակի դեսպանների թեկնածուներ Հայաստանը չունի»,-գրում է օրաթերթը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ
Partner news