News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը չհայտարարված այցեր են կատարել «Նուբարաշեն», «Վարդաշեն» եւ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկներ:

ՄԻՊ գրասենյակից հայտնում են, որ առանձնազրույցներ են տեղի ունեցել կալանավորված անձանց ու դատապարտյալների հետ:

Դատապարտյալների մի մասը պնդել է, որ իրենց վերաբերյալ դատական ակտերը ոչ օբյեկտիվ ու միակողմանի քննության արդյունք են։ Մի շարք դատապարտյալներ բարձրացրել են իրենց նկատմամբ խրախուսանքի միջոցներ չկիրառելու խնդիրը, որը խոչընդոտում է պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելուն։ Այս հարցին կդարձվի առանձին ուշադրություն։

Պաշտպանի ներկայացուցիչները տեսակցել են հացադուլ հայտարարած անձանց: Ուսումնասիրվել են նրանց բուժօգնությանն առնչվող հարցերը, ստուգվել են պահման պայմանները, իրավունքների ապահովման վիճակը եւ համապատասխանությունը սահմանված պահանջներին:

«Վարդաշեն» ՔԿՀ-ում որոշ դատապարտյալներ առողջական խնդիրների վերաբերյալ մտահոգություններ են բարձրացրել: Ուսումնասիրվել են նրանց վերաբերյալ առողջական փաստաթղթերը, ինչպես նաեւ բարձրացվել է լրացուցիչ բժշկական խորհրդատվություններ կազմակերպելու հարց: Խնդիր է բարձրացվել է նաեւ՝ կապված տեսակցությունների վրա արգելանք կիրառելու հետ: Կալանավորվածներից մեկի պնդմամբ՝ գործը քննող մարմնի կիրառած արգելանքի պատճառով շուրջ մեկ տարի չի կարողանում տեսնել ընտանիքին։ Այս հարցը կդառնա քննարկման առարկա։

Ընդհանրապես, մերձավոր ազգականների ու հատկապես ընտանիքի հետ տեսակցությունների արգելման խնդիրն ունի համակարգային բնույթ. այն չի համապատասխանում միջազգային պահանջներին եւ ենթակա է սկզբունքային փոփոխության։ Դրա լուծման նպատակով է Մարդու իրավունքների պաշտպանն առաջարկել օրենսդրական փոփոխություններ, որոնց ընդունումը հրատապ է։ Արդարադատության նախարարության հետ այս հարցով ներկայում ընթանում է համատեղ աշխատանք։

«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում Պաշտպանի ներկայացուցիչները տեսակցել են հացադուլ եւ ջրադուլ հայտարարած կալանավորված անձին: Ստուգվել են մատուցվող բուժօգնությանն առնչվող հարցերը, առողջական վիճակի վերաբերյալ փաստաթղթերը: Կալանավորվածի բողոքը վերաբերել է բացառապես իրեն առաջադրված մեղադրանքին ու քննությանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոնղոլիայում ոչնչացվել է ավելի քան 7 միլիոն սատկած գյուղատնտեսական կենդանիների գրեթե 95%-ը
Դրա տեղեկություններով՝ խոշոր կենդանիների մոտ ավելի քիչ կորուստներ կան...
Գերմանական ոստիկանությունը առգրավել է երկրի պատմության մեջ կոկաինի ամենամեծ խմբաքանակը
Խոսքը Գերմանիայում կոկաինի ամենամեծ խմբաքանակի մասին է...
Ոստիկանությունում 3 կանայք հարձակվել են օպերլիազորի վրա, հարվածել, հայհոյել․ մեկի մոտ դանակ է հայտնաբերվել
Մայիսի 21-ին՝ ժամը 15։35-ի սահմաններում, ՀՀ Ներքին գործերի նախարարության...
ԱԺ մոտ նռնակից ձեռքի վիրավորում ստացած քաղաքացու կինը մանրամասներ է հայտնել ամուսնու վիճակի մասին
Ձախ ձեռքը ևս վնասված է, ափի հատվածում։ Վերքը մեծ է, բայց ձեռքի ֆունկցիոնալության վրա պետք է որ չազդի։ Մարմնի տարբեր հատվածներում՝ գլխից…
ԱԳՆ-ի դիմաց խուլիգանության դեպքի վարույթով նախաքննությունը, երեք անձի մասով, ավարտվել է. ՔԿ
Հիշյալ մեղադրյալների վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթ, նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերը, մեղադրական...
ԱՄԷ նախագահը Կուրբան Բայրամին ընդառաջ ներում է շնորհել 1138 բանտարկյալի
Գործակալությունը նշում է նաեւ, որ Մուհամեդ բեն Զայեդը խոստացել է մարել պետությունից ներում ստացածների ֆինանսական պարտավորությունները...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ