Վրաերթի հետևանքով 77-ամյա կինը մահացել է:
Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ օգոստոսի 14-ին ժամը 21.20-ի սահմաններում «Ֆոլքսվագեն» ավտոքարշակի 56-ամյա վարորդը Երեւան-Արմավիր ճանապարհի 30-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 77-ամյա Հռիփսիմե Հովհաննիսյանին: Նա «Շտապօգնություն»-ով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ գիտակցության չգալով մահացել է:
Կատարվում է քննություն։