News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանն այսօր՝ օգոստոսի 15-ին, ընդունել է «Я - предприниматель» ձեռնարկության զարգացման ֆոնդի ներկայացուցիչներին:

Նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ ֆոնդը ներառում է մի շարք տեխնոլոգիական ընկերություններ, որոնք առաջարկում են նորարարական ծառայություններ ՏՏ ոլորտում։ Հյուրերը ներկայացրել են իրենց գործունեության ուղղությունները` առանձին անդրադառնալով «World WiFi» նախագծին։

Գաղափարի հեղինակների խոսքով` նախագծի հիմնական էությունն անվճար ինտերնետ հասանելիությունն է ամբողջ աշխարհում։ Ու քանի որ ցանցն արագընթաց աճում է, ու ներկայում «wifi» ցանց գոյություն ունի ողջ աշխարհում, անհրաժեշտ է պարզապես կազմակերպել դրա բաշխումը։ Սա մի պլատֆորմ է, որի օգնությամբ ցանկացած ինտերնետ օգտագործող, ընկերություն թե անհատ, հնարավորություն ունի իր «wifi» ցրիչից ինտերնետ տրամադրել մոտակայքում գտնվող մարդկանց եւ դրա դիմաց գումար վաստակել։ Իսկ անվճար ինտերնետից օգտվել ցանկացողները ստիպված կլինեն նախ առաջարկվող գովազդը դիտել։

Հյուրերի պնդմամբ` սա բազմակողմ շահավետ նախագիծ է։ Շահում է թե՛ «wifi» ցրիչի տերը, թե՛ անվճար ինտերնետից օգտվողը եւ թե՛ գովազդատուն։ Իրենց փորձով համոզվել են, որ նույնիսկ ինտերնետ տրամադրող օպերատորների համար է սա շահավետ։ Պետական մարմինների տեսանկյունից, նրանց խոսքով, այդ նախագծում հետաքրքրականն այն մեծ ծավալի տվյալներն են, որ հավաքվում են ինտերնետ օգտագործողների մասին։

«World WiFi»-ի ներկայացուցիչները նշել են, որ արդեն իրականացրել են փորձարարական ծրագրեր, որոնք բավական հաջողություններ եւ դրական արձագանքներ են ունեցել։ Նրանք ցանկություն են հայտնել Հայաստանում եւս ներդնել իրենց նախագիծը։

Նախարարը պարզաբանող հարցադրումներով ծանոթացել է նախագծի մանրամասներին, ապա խոստացել, որ կքննարկի հարցը տեղական օպերատորների հետ` հասկանալու համար հնարավոր ռիսկերը մրցակցության առումով, որ դիտարկումները միակողմանի չլինեն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Որտե՞ղ է թաղվել Պլատոնը. Գիտնականները լուծել են առեղծվածը արհեստական ​​ինտելեկտի շնորհիվ
Այժմ, օգտագործելով արհեստական ​​ինտելեկտը, հետազոտողները ուսումնասիրում են այս մագաղաթները՝ ձգտելով...
Գիտնականներն ալմաստներ են աճեցրել ընդամենը 150 րոպեում
Ածխածնի տարրալուծարումը հեղուկ մետաղի մեջ...
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը
Հետազոտողները նեյրոնային ցանց են վարժեցրել՝ ճանաչելու նկարչի ոճը՝ հարվածներ, գունային գունապնակի...
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ամենաշատ