News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Արտակարգ դրության հրամանագիրը ստորագրել եմ այն ժամանակ, երբ արդեն ունեինք զոհ. ոստիկանության կապիտան էր զոհվել՝ Համլետը, եւ մի քանի տասնյակ մեքենա արդեն հրկիզված էր, բարիկադները կառուցված էին, արդեն ներքին զորքերի վրա ուղղակի հարձակվում էին այդ մոլոտովի կոկտեյլներով եւ տարբեր պարագաներով: «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության եթերում այս մասին հայտարարել է «Երկրի շաբաթը» ծրագրի հատուկ թողարկմանը հյուրընկալված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով 2008թ. մարտի 1-ին արտակարգ դրություն հայտարարելու անհրաժեշտության մասին հարցին:

«Արտակարգ դրություն չհայտարարելն այսօր Ձեր եւ ուրիշների կողմից կդիտվեր որպես նախագահի կողմից անգործություն: Ի վերջո՝ նախագահը սահմանադրական կարգի երաշխավորն է եղել Սահմանադրությամբ, այն ժամանակ այդպես էր: Ո՞նց կարող էր նախագահն այդ ամենը տեսնելով՝ ասեր՝ դե լավ, գործ չունեմ, շառից հեռու, սպասենք, թե ինչով կավարտվի»,- հավելել է Ռոբերտ Քոչարյանը:

Նրա պնդմամբ՝ սահմանադրական կարգին իրական սպառնալիք կար, որովհետեւ մյուս կողմը հայտարարել էր, որ իրենց նպատակն է կազմալուծել պետական համակարգը. «Ես պետք է հանգիստ նայեի, թե ո՞նց է կազմալուծվում պետական համակարգը: Ինձ կմեղադրեիք այսօր, պատմությունն ինձ կմեղադրեր անգործության մեջ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաքվում մտադիր են «հավերժացնել» Հայոց ցեղասպանության գաղափարախոսներից մեկի եղբոր հիշատակը
Բաքվում մտադիր են հավերժացնել...
Ալեն Սիմոնյանը եւ ՔՊ-ական պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորչի փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն եւ հակազդեցություն» հուշարձանին...
Ապագայում, մարտի 1-ը դառնալու ա Հայաստանի սուվերենության փրկության օր. Տիգրան Քոչարյան
Այդ ժամանակ ՀՀ իշխանության մեջ գտնվող մի քանի մարդկանց...
Մարտի 1-ի դեպքերով Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ
Քոչարյանն ու նրա ենթակաները արդարացվեցին 2021թ․ ապրիլին, երբ ՍԴ-ն...
Ավինյանը ավագանու ՔՊ և «Հանրապետություն» խմբակցությունների  հետ հարգանքի տուրք է մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորիչ փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն և հակազդեցություն» հուշարձանին...
Քաղպաշտպանության համակարգի զարգացումը և կարողությունների հզորացումը ՆԳՆ գերակա ուղղություններից է. Վահե Ղազարյան
Ամեն տարի մարտի 1-ին աշխարհը համախմբվում է՝ նշելու Քաղաքացիական…
Ամենաշատ