News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Ես հասկանում եմ, որ կա իշխանություն եւ ունի իր մոտեցումները, բայց մեր ժողովուրդը պետք է նաեւ այլ կարծիք լսի: «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության եթերում այս մասին հայտնել է «Երկրի շաբաթը» ծրագրի հատուկ թողարկմանը հյուրընկալված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

«Ոչ ոք չի զրկել ինձ եւ մյուսներին իրավունքից՝ ունենալ այլ կարծիք եւ հնչեցնել այն: Այսօր ես դա եմ անում: Ի՞նչ են իրար խառնվել, ինչի՞ եմ խանգարում, այլ կարծիք պիտի մենք չունենա՞նք այս երկրում»,- հավելել է նա:

Ռոբերտ Քոչարյանը նաեւ կարծիք է հայտնել, որ այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում, հեղափոխություն չէր. «Այսքան որ խոսում են՝ հեղափոխություն, հեղափոխություն... Ես չեմ համարում, որ դա եղել է հեղափոխություն, անկեղծ: Որովհետեւ որեւէ հեղափոխության դեֆինիցիայի տակ դա չի տեղավորվում: Բայց սիրում են այդ բառը, թող օգտագործեն: Իմ տպավորությամբ՝ օգտագործում են այդ բառը մեկ պատճառով. եթե կա հեղափոխություն, ուրեմն կա հակահեղափոխություն: Եվ այդ հեղափոխության ձեռքբերումները մենք պետք է պաշտպանենք հակահեղափոխականների դեմ պայքարելով»:

Նախկին նախագահը նաեւ տպավորություն է ստացել, որ փորձում են Հայաստանում քաղաքական դաշտը սեւ ու սպիտակի վերածել, եւ դա մտածված են անում:

«Եվ սա ոչ թե ռոմանտիկ հեղափոխական տրամադրություներից բխող քաղաքականություն է, ո՛չ, սա հաշվարկ է: Հաշվարկ է, որով այլ կարծիք ունեցող մարդկանց կարելի է որակել հակահեղահեղափոխական եւ հետապնդել: Հետապնդել հասարակական կարծիքով, հետապնդել այլ մեխանիզմներով: Մենք տեսնում ենք՝ ինչպես են հարձակվում: Փաստաբաններիս վրա են հարձակվում, հնարավորություն չեն տալիս նորմալ աշխատելու, ինձ են խոսքի իրավունքից զրկում: Հասկացա՞ք ինչի համար է այս ամենը»,- հայտարարել է Ռոբերտ Քոչարյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ տարածքից երրորդ երկրներ արտահանվող թանկարժեք մետաղների նկատմամբ քվոտա սահմանվեց
Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 29-ին «Վերամշակում՝ մաքսային...
ԱՆԻՖ-ի պայմանագրային ներդրումային ֆոնդը ներդրում կիրականացնի «ԵՄ-Հայաստան ՓՄՁ Ֆոնդում»
Ֆոնդում մասնակցություն կունենա նաև Նիդերլանդների ձեռնարկատիրական զարգացման բանկը՝ FMO-ն, որի բաժնետոմսերի մեծամասնությունը պատկանում է...
Փաշինյանը նշել է Հայաստանում հեղափոխության հաղթանակի գինը՝ 200 հազար դոլար
Նրա խոսքով՝ արդյունքում իրավիճակը Հայաստանում այնպես է փոխվել, որ «այժմ ասյտեղ չկան մենաշնորհներ»...
Ռուսական խոշոր «Վեդոմոստի» պարբերականի ընթերցողները Փաշինյանին տարվա քաղաքական գործիչ են ընտրել
Պարբերականի խմբագրությունը տարվա քաղաքական գործիչ է ընտրել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, իսկ ընթերցողները նախապատվությունը տվել են հայ առաջնորդին…
Հայաստանում գործարաններ են ստեղծվում մի քանի հազար աշխատատեղով. Փաշինյանը թվերով խոսեց ներդրումների մասին
Հայկական բրենդով հեռուստացույց եւ կենցաղային տեխնիկա է արտադրվելու...
Լենա նազարյանը պնդում է ՝ խոստումները կատարել են, աշխատավարձերի բարձրացում էլ եղել է
Նման քայլեր կլինեն պետական այլ ծառայողների, ուսուցիչների, իրավապահ մարմիններում աշխատող մարդկանց նկատմամբ...
Ամենաշատ