News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Այո, մեր իշխանության օրոք Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում թախտաբիթիներ չեն լինելու։ Միայն հանցագործներ։Այդ մասին Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը՝ մեկնաբանելով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խոսքերը մեկուսարանուն գտնվելու պայմանների մասին:

Միրզոյանը նաեւ նշել է, որ դա լինելու է իր միակ մեկնաբանությունը Քոչարյանի հարցազրույցի հետ կապված. «Սիրելի լրագրողներ, բոլորիդ միանգամից այստեղ պատասխանեմ, էլի։ Միակ մեկնաբանությունս Քոչարյանի հարցազրույցի վերաբերյալ»:

Հիշեցնենք, որ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության եթերում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասել էր. «Չի եղել: Բացի այդ՝ ես զրկված էի որեւէ կապի միջոցից, ես զրկված էի իմ հարազատների հետ հանդիպումներից: Ես 17 օր եղել եմ մեկուսարանում, հետաքրքիր փորձ եմ ձեռք բերել: Իմ կյանքում միայն դա չի եղել, ամեն ինչով անցել եմ՝ պատերազմով, ընդհատակյա պայքարով, պաշտոնավարելով, այս փորձը չի եղել իմ կյանքում: Բայց այնպես եմ իզոլացվել, որ հանկարծ ինձնից մի բառ դուրս չգա եւ հանկարծ մեկ բառ ինձ չհասնի, այ այսպիսի ռեժիմի մեջ էի»,- ասել է Քոչարյանը եւ կատակել. «Մի բան կարող եմ ասել, որ մեկուսարանում թախտաբիթի չկա հաստատ»:

Տպել
Ամենաշատ