News
Լրահոս
News
Կիրակի
Նոյեմբեր 18
Տեսնել լրահոսը

Իտալացի եւ եգիպտացի գիտնականները հայտնաբերել են հնագույն պանրի հետքեր, այն ստեղծվել է շուրջ 3,2 հազար տարի առաջ, հաղորդում է N + 1-ը՝ հղում կատարելով Analytical Chemistry-ին: Այն  պատրաստվել է  կովի եւ այծի կամ ոչխարի կաթից, եւ վարակված էր բրուցելով, որը մարդկանց մոտ առաջացնում է բրուցելոզ վտանգավոր հիվանդությունը:

1885-ին հնագետները Կահիրեից 30 կիլոմետր հեռավորության վրա Սակարա գերեզմանոցում հայտնաբերել են բարձրաստիճան ազնվականի գերեզման: 2013-2014 թվականներին գերեզմանի հնագիտական աշխատանքների ընթացքում Կատանիայի համալսարանից իտալացի եւ եգիպտացի հնագետները Էնրիկո Գրեկոյի գլխավորությամբ գտել են պահեստարան՝ բազմաթիվ կոտրված կերամիկական ամաններով:

Դրանցից մեկում գիտնականները գտել են սպիտակ զանգված, ինչպես նաեւ կտոր, որով, ըստ երեւույթին, ծածկել են մթերքը:

Անալիզը ցույց է տվել, որ խառնուրդում եղել են կազեին սպիտակուցի մասնիկներ, որոնք հանդիպում են այծերի եւ ոչխարների կաթի մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Partner news