Նավթի համաշխարհային գները նվազում են: Այս մասին են վկայում սակարկությունների տվյալները:
Brent տեսակի նավթի ֆյուչերսները՝ հոկտեմբերյան մատակարարումներով նվազել են 0,07 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչեւ 71,38 դոլարի, փոխանցում է RT-ն:
WTI տեսակի նավթի սեպտեմբերյան ֆյուչերսներն էժանացել են 0,02 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց կազմելով 65,45 դոլար: