News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Կոլումբիայի Սանթա Մարթա քաղաքի իշխանությունները բնակիչներին կոչ էն արել  շոգի պատճառով սեքսից հրաժարվել, հայտնում է Associated Press-ը:

Հակասական հայտարարությունը կատարել է առողջապահության քաղաքային դեպարտամենտի ղեկավար Խուլիո Սալասը: Նա Կարիբյան ծովի ափին գտնվող հանգստավայրային քաղաքի բնակիչներին եւ զբոսաշրջիկներին նաեւ խորհուրդ է տվել ավելի շատ հեղուկ խմել եւ լայն հագուստ հագնել: Սալասի խոսքով՝ 40 աստիճան շոգի պատճառով քաղաքի բուժհաստատությունները լեփ-լեցուն են ջերմային հարվածի հետեւանքներից տառապող հիվանդներով:

Տեղացիները գերատեսչության հրահանգները հոռետեսորեն են ընդունել եւ դրանց վրա ծիծաղել:

Սրտաբանների ամերիկյան ասոցիացիայի մասնագետների կարծիքով՝ սեքսը համարվում է չափավոր ֆիզիկական ակտիվություն եւ սրտի վրա ազդում է՝ ինչպես երկու սանդղահարթակով վեր զբոսանքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ