News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հարցված կանանց շուրջ 40 տոկոսը կարծում է, որ թանկարժեք մեքենան տղամարդուն գրավիչ է դարձնում։ Սակայն կանանց 60 տոկոսը դրա հետ համաձայն չէ։ Ընդ որում, մինչեւ 30 տարեկան կանանց մեջ այն մասնաբաժինը, որը կարծում է, որ թանկարժեք ավտոմեքենան տղամարդուն գրավիչ չի դարձնում, փոքր–ինչ բարձր է եղել։ Այսպիսի արդյունքները վերցված են CarPrice ընկերության հետազոտությունից, փոխանցում է Life–ը։

Կանայք, որոնք կարծում են, որ թանկարժեք մեքենան գրավչության գլխավոր պայմանը չէ, վստահ են, որ սերն ու լավ հարաբերություններն են իսկապես տղամարդուն գրավիչ դարձնում։

Հարցվածների 14 տոկոսը վստահ է, որ այսօր վարկով կարելի է գնել ցանկացած մեքենա։ Հետաքրքիր է, որ մինչեւ 30 տարեկան կանանց մեջ նրանց թիվն ավելի բարձր է եղել՝ 15.7 տոկոս, քան 30 տարեկանն անց կանանց մեջ։

Հարցված կանանց մեծամասնությունը՝ 60 տոկոսը, վստահ է, որ թանկարժեք մեքենան տղամարդուն գրավիչ չի դարձնում։ Նրանք տղամարդկանց մեջ փնտրում են զգացմունք, զուգընկեր եւ դրական հույզեր։

Կանանց 40 տոկոսն էլ կարծում է, որ թանկարժեք ավտոմեքենան վկայում է տղամարդու բարձր եկամուտների մասին։ Այդպիսի կանայք կյանքին բավականին պրագմատիկ կողմից են նայում, ինչը նշանակում է, որ թանկարժեք մեքենան, ինչպես նախկինում, կանանց սրտի բանալին է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ