News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ առաջին նախագահ Ջորջ Վաշինթոնի (1732-1799թթ.) պատկերով իր տեսակի մեջ յուրահատուկ XVIII դարի ոսկյա մետաղադրամը Ֆիլադելֆիայում (Փենսիլվանիա նահանգ) անցկացված աճուրդում վաճառվել է 1.7 մլն դոլարով, հայտնում է ՏԱՍՍ–ը։

Աճուրդային տան ներկայացուցչի խոսքով՝ ոսկյա մետաղադրամը հատվել է 1792 թվականին եւ պատրաստվելուց անմիջապես հետո նվիրվել է ԱՄՆ առաջին նախագահին։

Ոսկյա մետաղադրամի մի կողմում 1789-1797 թվականներին ԱՄՆ նախագահ ծառայած Ջորջ Վաշինգթոնի պատկերն է, իսկ մյուս կողմում՝ սպիտակագլուխ ծովարծիվը, որը հանդիսանում է ԱՄՆ–ի զինանշանի մաս։

Վաշինթոնի պատկերով ոսկյա մետաղադրամը ավելի քան 70 տարի կազմել է ամերիկացի Էրիկ Նյումանի մետաղադրամների հավաքածուի մաս։ Նյումանի մահվանից հետո նրա հավաքածուն վաճառքի է հանվել։ Վերոհիշյալ մետաղադրամը նա ձեռք էր բերել 1942 թվականին։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ