News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից,  որը կկայանա օգոստոսի 18-ին Բեռլինում, կոնկրետ արդյունքներ չի ակնկալում, հաղորդում է Reuters-ը:

Մերկելը առաջիկա հանդիպումը անվանել է անհրաժեշտության արդյունք, ոչ թե ընտրության: Նրա խոսքով, Ռուսաստանն ու Գերմանիան պետք է երկխոսություն ունենան խնդիրների երկար ցանկի շուրջ, որոնց լուծման հարցում նրանք շահագրգռված են:

 «Սա աշխատանքային հանդիպում է, որից ոչ մի կոնկրետ արդյունքներ չեն ակնկալվում», սակայն խնդիրների թիվը, որոնք մեզ հետաքրքրում են՝ Սիրիայից եւ Ուկրաինայից մինչեւ տնտեսական համագործակցության հարցը, այնքան մեծ է, որ անհրաժեշտ է մշտական երկխոսության մեջ լինել», - ասել է Մերկելը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ