News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Օգոստոսի 3-րդ շաբաթ օրը նշվում է Անօթեւան կենդանիների համաշխարհային օրը (International Homeless Animals Day): Այս ամսաթիվն օրացույցում հայտնվել է Կենդանիերի իրավունքների պաշտպանության միջազգային միության նախաձեռնությամբ:

Կազմակերպությունը նման առաջարկությամբ հանդես էր եկել 1992-ին: Նախաձեռնությունն աջակցություն ստացավ տարբեր երկրների կենդանասեր հասարակությունների կողմից: Այս օրը համարվում է ավելի շատ ոչ թե տոն, այլ անօթեւան կենդանիներին ուշադրություն դարձնելու առիթ:

Ամբողջ աշխարհում այս օրը բարեգործական եւ լուսավորչական միջոցառումներ են ընթանում: Կամավորները համերգներ են անցկացնում, մրցույթներ, աճուրդներ, որոնց նպատակն է օգնել միջոցներ հավաքել՝ ի աջակցություն անտուն կենդանիների, առաջին հերթին՝ կատուների եւ շների:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ