News
Լրահոս
News
Երեքշաբթի
Սեպտեմբեր 25
Տեսնել լրահոսը

Ռուսաստանում 2018 թվականի հուլիսի աշխատավարձի պարտքը աճել է 586,3 մլն ռուբլիով կամ 20,9 տոկոսով, հայտնում է «Ռոսստատը»: Աշխատավարձի ընդհանուր պարտքը կազմում է գրեթե 3,4 մլրդ ռուբլի:

Մասնավորապես՝ 2017-ին ձեւավորված պարտքին բաժին է ընկնում 721 մլն ռուբլի, իսկ 2016-ին եւ ավելի վաղ չի վճարվել 1,2 մլրդ ռուբլի: Ներկայումս 50,4 հազար մարդու աշխատավարձի պարտք կա: Նրանցից գրեթե կեսն աշխատում է վերամշակող արտադրությունների ոլորտում, 5-րդ մասը՝ շինարարության հատվածում, աշխատողների եւս 8 տոկոսը զբաղված է գյուղատնտեսությամբ կամ որսորդությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Partner news