News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ամուլսարի հարակից համայնքների մոտ 200 կանանց անունից բաց նամակ է հղվել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին, ոստիկանությունը եւ կանանց իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպություններին:

Նամակում, մասնավորապես, ասվում է.

«Մենք՝ Ամուլսարի հարակից համայնքներից «Լիդիան Արմենիա» ընկերության աշխատակից հանդիսացող բազմաթիվ կանայք դիմում ենք համապատասխան կառույցներին, մարդու իրավունքների ու կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպություններին:

Ամուլսարի ծրագիրը այս համայնքերում բազմաթիվ կանանց համար ոչ միայն արժանապատիվ աշխատանքի, այլեւ սահմանափակ հնարավորություններով մեր գյուղական համայնքերում նոր մասնագիտություն սովորելու, նոր կյանք սկսելու, մեր ընտանիքների սոցիալ-տնտեսական վիճակը բարելավելու, շատերիս համար՝ փոքր բիզնես նախաձեռնելու եւ եղածը ընդլայնելու հնարավորություն է: Մեզանից շատերը Լիդիանում աշխատելու ընթացքում ձեռք ենք բերել նոր հմտություններ, շատերը ստացել են նոր մասնագիտություն, վերավորակավորում: Լիդիանը Հայաստանում այն բացառիկ կազմակերպություններից է, որ խթանում  է կանաց եւ տղամարդկանց համար հավասար հնարավորություններ, աշխատանքային հավասար պայմաններ եւ մենք հպարտ ենք, որ ունենք արժանապատիվ աշխատանքի եւ զարգացման հնարավորություն:  Վերջին երկու տարում Ընկերությունն աջակցել է ավելի քան 50 փորքր բիզնեսների, որոնցից մեծ մասը վարում են կանայք – մենք անցել ենք բիզնես դասընթացներ, ստացել աջակցություն, վարել մեր բիզնեսները՝ սատարելու մեր ընտանիքներին եւ նրանց բարեկեցությանը:

Գրեթե երկու ամիս մի խումբ անձինք ապօրինի փակել են դեպի մեր աշխատավայր տանող ճանապարհը՝ զրկելով մեզ աշխատելու սահմանադրական իրավունքից: Պատկան մարմինները ապօրինությունը վերացնելու ուղղությամբ որեւէ քայլ չեն ձեռնարկել: Սա ոչ միայն մարդու իրավունքների կոպիտ խախտում է, այլեւ արտագաղթի եւ աղքատության ֆոնին ամենախոցելի խմբի՝ կանանց իրավունքների ոտնահարում է:

Ավելին՝ հատկապես Ջերմուկում եւ Գնդեվազում այս մարդանց կողմից իրականացվում է մեզանից շատերի դեմ ագրեսիվ հարձակում: Հնչեցվում են սպառնալիքներ, իրականացվում է բացահայտ հետապնդում՝ կրիմինալ տարրերի եւ տարբեր շահերի ծառայող մարդկանց կողմից: Ստեղծվել է մի իրավիճակ, երբ լիակատար անարխիայի պայմաններում մի խումբ մարդիկ անարգել սպառնում եւ ճնշումներ են գործադրում հարյուրավոր ազնիվ քաղաքացիների դեմ: 

Թող որեւէ մեկը կասկած չունենա, որ մենք՝ աշխատելով Լիդիանում, բոլորից լավ ենք պատկերացնում, թե ինչ բարձր բնապահպանական չափանիշներ են կիրառվում Ամուլսարում: Թող որեւէ մեկը չասի, որ մեզանից շատ է սիրում իր համայնքը, իր ընտանիքն ու երեխաներին:  Համայնքի հանդեպ սերը առաջին հերթին ամենօրյա ազնիվ աշխատանքն է: Մենք բոլորից շատ ենք շահագրգրռված մեր ընտանիքների բարեկեցությամբ եւ բնապահապանությամբ: Տեղյակ լինելով բոլոր մանրամասներին՝ վստահ ենք, որ ճանապարհը ապօրինի փակող եւ մեզանից ոմանց հանդեպ ակնհայտ ահաբեկչություն իրականացնող այս անձանց շարժառիթները բնապահպանական չեն:

Կոչ ենք անում պատկան մարմիններին պաշտպանել մեզ այս ապօրինությունից եւ ակնկալում ենք իրավապաշտպան կազմակերպությունների հատուկ եւ ժամանակին ուշադրությունը: Կանայք ընտանիքի սյունն են, ապագա սերունդ դաստիարակողը, հաց վաստակողը, նվիրված աշխատողը: Մեր իրավունքների խախտումը կրկնակի հարված է մեր համայնքների ամրությանը եւ պետության կայացմանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ