News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Արտերկրից փոստային ծանրոցներով թմրամիջոցներ եւ հոգեմետ նյութեր պարունակող դեղահաբերի առաքման դեպքերը 2018 թվականի ընթացքում շարունակում են աճել:

ՊԵԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ արդյունքում Հայաստանում ավելանում է թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության ծավալը: Ծանրոցներով թմրամիջոցներ եւ հոգեմետ նյութեր պարունակող դեղահաբերի առաքումը Հայաստանում արգելված է եւ դիտարկվում է որպես մաքսանենգություն՝ առաջացնելով քրեական պատասխանատվություն: ԵԱՏՄ կարգավորումների շրջանակում եւս ծանրոցներով դեղամիջոցների տեղափոխումն արգելված է:

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում տարեսկզբից մինչեւ օգոստոսի 17-ը թմրամիջոցի կամ հոգեմետ նյութերի պարունակությամբ դեղերով ծանրոցների Հայաստան փոխադրման 20 դեպքով հարուցվել է քրեական գործ, իսկ «հաշիշի յուղ» եւ «մարիխուանա» տեսակի թմրամիջոցների պարունակությամբ էլեկտրոնային ծխագլանակների տեղափոխման դեպքերով հարուցվել է 14 քրեական գործ:

Թմրամիջոցներ եւ հոգեմետ նյութեր պարունակող դեղահաբերով ծանրոցների զգալի մասը Հայաստան է ուղարկվում հիմնականում եվրոպական երկրներից եւ ԱՄՆ-ից: Հաշվի առնելով դեպքերի աճը՝ ՊԵԿ-ը հորդորում է ձեռնպահ մնալ նման պարունակությամբ ծանրոցներ ստանալուց եւ առաքելուց, միաժամանակ այդ մասին իրազեկել նաեւ արտերկրում բնակվող հարազատներին եւ ծանոթներին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ